08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 29, 2014

Հայաստանը սպասում է Թուրքիայի պատասխանին

ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը դրական է վերաբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին՝ ուղղված Թուրքիայի նախագահին: ՛՛Գործընթացի զարգացում է: Ես շատ դրական եմ վերաբերվում: Սպասում ենք պատասխանի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Այդ համատեքստում Դավութօղլուի վերջին հայտարարության հետ կապված փոխնախարարը նկատեց. ՛՛Թող իր խղճին մնա այդ հայտարարությունը: Խոսքը գնում է գործընթացի մասին, որ հայկական կողմը նախաձեռնել […]

Նախարարները պարգևատրեցին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 28-ին այցելել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց: Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը Գառնիում 40 տարի առաջ հիմնել է Ռազմիկ Կարապետյանը: Մարզադպրոցում մայիսի 28-ին անցկացվել Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի և Համբարձում Աբելյանի անվան միջազգային պատանեկան հուշամրցաշարը: Նույն օրը տեղի է ունեցել նաև անվանի մարզչի հուշարձանի բացման […]

Մահացել է ”Մանչեսթեր Յունայթեդի” սեփականատերը

85 տարեկանում մահացել է անգլիական ”Մանչեսթեր Յունայթեդ” ֆուտբոլային ակումբի սեփականատեր Մալքոլմ Գլեյզերը: Նա ձեռք էր բերել անգլիական ակումբը 2005 թ.-ին, ինչից հետո թիմը 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և նավճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Գլեյզերն ունի կին, 6 երեխա և 14 թոռ: Ակումբը կղեկավարեն նրա կինը, 5 որդիները և 1 դուստրը:

Անահիտ Բախշյանը քաղաքապետից ակնկալում է…

29 մայիսի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող կանաչապատ տարածքի ոչնչացման մասին հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասված է. “Սույն թվականի ապրիլի 30-ին Երևանի ավագանին ընդունեց կարևոր որոշում Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի մասին, որն անթերի չէ, բայց […]

Քոչարյանը “կայֆեր” է անում /վիդեո/

Օրեր առաջ youtube-ում հայտնվել է մի տեսանյութ, որը ինչ-որ չափով անդրադառնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առօրյա կենսակերպի մի հատվածին: Տեսանյութը համացանցում տեղադրել է Արտաշես Սիմոնյան անունով օգտատերը: Վերջինս տեղեկացնում է նաև , որ Քոչարյանին օրերս տեսել է Մոսկվայի հյուրանոցներից մեկի սպորտդահլիճում: “Առողջ մարմնում՝ առողջ հոգի”,-բնութագրել է տեսանյութ տարածողը:  Մանրամասները՝ տեսանյութում:

Կառավարության ծրագիրը գեղեցիկ ու ոչ արդյունավետ է

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը  չի կարծում, թե  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող “Դ!ԵՄ ԵՄ” քաղաքացիական շարժումը հաղթանակ է տարել,  քանի որ Սահմանադրական դատարանը հասկանալի չէր, թե ինչ որոշում կայացրեց, նոր կառավարության ծրագրում էլ պարտադիրի մասին ոչ մի խոսք չէր ասվում    “Նույնիսկ այն որոշումները, որոնք կայացվեցին օրեր առաջ, որ աշխատողը կարող է […]

Պետք չէ շատ հասարակ ձևով նայել այս ամենին. փոխնախարարը՝ ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելուց

 ‘՛Քայլեր արվում են, կան միջազգային պայմանագրեր, որոնց համաձայն ֆիքսված է սպառազինության քանակությունը և այլն: Այս ուղղությամբ բավական մեծ քայլեր իրականացվում և իրականացվելու են, որպեսզի բոլորը մնան պայմանագրերի շրջանակներում՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ է անում Հայաստանը, որպեսզի թույլ չտա այլևս նման մասշտաբով զենքի վաճառք: Հարցին, մնու՞մ է […]

Էլ ինչո՞ւ եք ԱԳՆ-ը պահում

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմեց ԱԺ փոխնախարար Սերգեյ Մանասարյանին: Նա նշեց, որ փոխնախարարը խուսափում է խոսել այն մասին, թե ինչ է կատարվում ՄՄ-ի և Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ: ՛՛Հասկանում եմ, որ կան նրբություններ, գուցե պայմանավորվենք` ավելի փակ ֆորմատով հանձնաժողվում մեզ ներկայացնեք`ինչ է կատարվում, այլապես մենք լրագրողների պես լրագրությունից […]

9-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել և ողջ է մնացել

Ճապոնիայում 9-ամյա տղան ընկել է 11-րդ հարկից և ողջ է մնացել: Դեպքը տեղի է ունեցել Օսակայի Խիրակատա քաղաքում: Ոստիկանները հայտնել են, որ երեխայի կյանքը փրկել է ծառը, որի ճյուղից էլ բռնվել է երեխան ընկնելուց հետո: Դպրոցականն ամեն դեպքում ընկել է գետնին: Ծառը թույլ է տվել մեղմացնել հարվածը և խուսափել ճակատագրական հետևանքներից: Հայտնի է, որ 3 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի