17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք չէ շատ հասարակ ձևով նայել այս ամենին. փոխնախարարը՝ ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելուց

 ‘՛Քայլեր արվում են, կան միջազգային պայմանագրեր, որոնց համաձայն ֆիքսված է սպառազինության քանակությունը և այլն: Այս ուղղությամբ բավական մեծ քայլեր իրականացվում և իրականացվելու են, որպեսզի բոլորը մնան պայմանագրերի շրջանակներում՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ է անում Հայաստանը, որպեսզի թույլ չտա այլևս նման մասշտաբով զենքի վաճառք:

Հարցին, մնու՞մ է Ռուսաստանը այդ պայմանագրերի շրջանակներում, նա արձագանքեց. ՛՛Պետք է աշխատենք: Եթե Ռուսաստանը զենք է վաճառել երկրորդ, երրորդ երկրին, այդ թվում՝ ձեզ քաջ հայտնի երկրին, որի հետ մենք ՛՛բարեկամ՛՛ հարաբերությունների մեջ չենք, դրանից պետք չէ եզրակացնել, որ մեր հարաբերությունները նվազել են, մեր ստրատեգիական գործընկերությունը չի գործում և այլն: Ոչ: Զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում, պետք չի շատ հասարակ ձևով նայել այս ամենին՛՛: 

Անդրադառնալով հայ միգրանտների խնդիրներին՝ Մանասարյանն ասաց, որ մտահոգիչ են, բայց այն փոփոխությունները, որ տեղի ունեցան միգրացիոն օրենսդրության մեջ, պետք չէ դիտարկել որպես հակահայկական կամ հակամիգրացիոն: ՛՛Հիմնական նպատակը այդ փոփոխությունների՝ ստվերից հանելն է, ուրիշ որևէ բան չկա, եթե մարդն ունի կոնտրակտ, եթե մարդն աշխատում է, ինքը որևէ խնդիր չունի՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ