Հայաստանը սպասում է Թուրքիայի պատասխանին
ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը դրական է վերաբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին՝ ուղղված Թուրքիայի նախագահին: ՛՛Գործընթացի զարգացում է: Ես շատ դրական եմ վերաբերվում: Սպասում ենք պատասխանի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Այդ համատեքստում Դավութօղլուի վերջին հայտարարության հետ կապված փոխնախարարը նկատեց. ՛՛Թող իր խղճին մնա այդ հայտարարությունը: Խոսքը գնում է գործընթացի մասին, որ հայկական կողմը նախաձեռնել է՝ հրավեր տալով՛՛:
Ինչ վերաբերում է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակի մասին է հայտարարել այսօր և առաջարկել առաջիկա տասն օրվա ընթացում քննարկել այդ նամակը, որտեղ Համաշխարհային առևտրի կազմակերպությանը Հայաստանը մոտեցել է և միացել վերապահումով, և այդ խնդիրը նույնպես պետք է քննարկել Եվրասիական միությանը անդամակցելու հետ, ապա փոխնախարարն ասաց. ՛՛Եվրասիական միության հետ կապված միջազգային առևտրային կազմակերպության հարցերը, գիտեք ինչ, բոլոր պետությունները, որոնք ստեղծեցին Եվրասիական տնտեսական համագործակցություն, այս կազմակերպության անդամ են: Հայաստանին միացումը ոչ թե հարց էր, այլ պետք է նախատեսի որոշ ճշտումներ կազմակերպության հետ, որոնք իրականացվում են: Իրականացնում է էկոնոմիկայի նախարարությանը: Մեր տեղեկություններով, իմ տեղեկություններով՝ կոնցեպտուալ, սկզբունքային բնույթի հարցեր չկան օրակարգում՛՛: