19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անահիտ Բախշյանը քաղաքապետից ակնկալում է…

29 մայիսի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող կանաչապատ տարածքի ոչնչացման մասին հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասված է.

“Սույն թվականի ապրիլի 30-ին Երևանի ավագանին ընդունեց կարևոր որոշում Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի մասին, որն անթերի չէ, բայց այնուամենայնիվ  որոշման ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁևԵՐԸ և  ՄԻՋՈՑՆԵՐԸ 2-րդ գլխի 4-րդ կետում  որպես ձևերից մեկ   ամրագրված է  համայնքի տարածքում հարցումների անցկացման կազմակերպումը և բնակիչների առաջարկությունների ներկայացման հնարավորությունը:

Երևանի  Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի  հարակից  տարածքի բնակիչները 70 ստորագրություւներով դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետին, ՀՀ ՄԻՊ պաշտպանին, Ձեզ, տիկին Դանիելյանին և ինձ  այն մասին, որ  այդ կանաչ տարածքում  եռահարկ կառուցելու շինարարական աշխատանքների թույլտվություն է նույնիսկ տրված: Ո՞ւր մնաց ավագանու որոշումը և  ե՞րբ է այն սկսելու կիրառվել, եթե ոչ՝ այս դեպքում:

Երևանի  Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի  հարակից տարածքում գտնվող բնակիչների կողմից  ստեղծված  միակ կանաչ  տարածքը, ըստ իրենց նամակի, ինտերնետային հայտարարությամբ հունվար ամսից դրված է վաճառքի 110.000 $ -ով:

Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ տարածքի բնակիչներին ընտրվելու դեպքում  խոստացել եք. “Ոչ մի քար քարի վրա չի դրվի կանաչ գոտու հաշվին” և անընդհատ հայտարարում եք այս մասին:

Նամակին կից  ուղարկել են  նաև կանաչ տարածքի լուսանկարները:

Առաջնորդվելով ավագանու կայացրած վերոնշյալ որոշմամբ՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17,19,21 շենքերի բնակիչները պատշաճ կերպով իրազեկվե՞լ  են  տարածքը աճուրդի դնելու մասին,

կազմակերպվե՞լ է   հարցում իրենց կարծիքն իմանալու մասին,

Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17,19,21 շենքերի հարակից կանաչ տարածքը դրվե՞լ է աճուրդի,

կայացե՞լ է աճուրդը,

տրվե՞լ է տարածքի կառուցապատման շինթույլտվությունը:

Պարոն Մարգարյան, հարցերը հրատապ պատասխան են ակնկալում”:

 

Տիկին Բախշյանը նամակի վերջում շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և կից ներկայացրել 70 ստորագրությունների ցանկը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ