08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կառավարության ծրագիրը գեղեցիկ ու ոչ արդյունավետ է

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը  չի կարծում, թե  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող “Դ!ԵՄ ԵՄ” քաղաքացիական շարժումը հաղթանակ է տարել,  քանի որ Սահմանադրական դատարանը հասկանալի չէր, թե ինչ որոշում կայացրեց, նոր կառավարության ծրագրում էլ պարտադիրի մասին ոչ մի խոսք չէր ասվում

   “Նույնիսկ այն որոշումները, որոնք կայացվեցին օրեր առաջ, որ աշխատողը կարող է իր դիմումի համաձայն պարտադիր վճար չկատարել, մենք փաստեր ունենք, որ դա չի գործում: Բյուջետային հիմնարկների աշխատողներին ներքաշեցին պարտադիր կուտակային համակարգ”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Պատգամավորը հորդորեց իրենց աշխատողների շահերով առաջնորդվող բոլոր գործատուներին դիմադրել պարտադիր կուտակայինի անցմանը:

Կառավարության ծրագրում, պատգամավորի գնահատմամբ,  կան շատ հասկանալի քայլեր, որոնք հուշում են, թե  կառավարության ծրագիրը շատ գեղեցիկ է, բայց ժողովրդի համար այն ոչ արդյունավետ է:

Ինչ վերաբերում է   ոչ իշխանական 4 ուժերի գործունեությանը, ապա պատգամավորն ասաց, որ  քաղաքական ընդդիմադիր դաշտը մշտապես ակտիվ վիճակում է՝ փորձելով  լուծումներ գտնել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ