19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էլ ինչո՞ւ եք ԱԳՆ-ը պահում

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմեց ԱԺ փոխնախարար Սերգեյ Մանասարյանին: Նա նշեց, որ փոխնախարարը խուսափում է խոսել այն մասին, թե ինչ է կատարվում ՄՄ-ի և Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ: ՛՛Հասկանում եմ, որ կան նրբություններ, գուցե պայմանավորվենք` ավելի փակ ֆորմատով հանձնաժողվում մեզ ներկայացնեք`ինչ է կատարվում, այլապես մենք լրագրողների պես լրագրությունից ենք իմանում….այստեղ հարցը հստակ էր` ԼՂ-ի կարգավիճակը ՄՄ տարածքում, պատասխան չստացվեց, այլ ստացվեց, որ տեխնիկական հարց է՛՛,-նշեց Արզումանյանը`նկատի ունենալով քիչ առաջ հնչած ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցը: 

՛՛Եթե Դուք էլ մեզ պես լրատվամիջոցներից ծանոթանում անցուդարձին, ինչո՞ւ ենք ահռելի գումարներ ծախսում և ԱԳՆ-ը պահում՛՛,-հարցրեց նա: 

Պատգամավորն անդրադարձավ նաև վերջերս ընդունված Ցեղասպանության խորհրդանիշի աղմկահարույց պատմությանը. ՛՛Գումարներ են ծախսվել այդ խորհրդանիշի դիզայնի համար, պարզվեց, որ դա պարզ գրագողություն է, և օգտագործվել է մեկ այլ ընկերության լոգոն, դրա վերաբերյալ մեծ աղմուկ կա մամուլում, ո՞վ է պատասխանատուն, որ այդպիսի մեծ հավաքին պարզվեց, որ գողացել են մեկ այլ կազմակերպության լոգոն՛՛,-կրկին հարց ուղղեց Արզումանյանը:

Մանասարյանը պատասխանեց, որ ԱԳՆ-ն որևէ կերպ ընդգրկված չէ այդ գործընթացին: ՛՛Հանձնաժողովում ներգրավված ենք, բայց դա իրականացվել է կոնկրետ կազմակերպության ջանքերով… մենք ուղղակի տեսել ենք ձեզ հետ միասին՛՛,-ասաց Մանասարյանը:

ԱԳՆ-ը պահելու հետ կապված փոխնախարարը որևէ կերպ չարձագանքեց: Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ նաև ՄԱԿ-ում իր խոսքով ասած տխրահռչակ քվեարկությանը` հարցնելով, թե քանի՞ երկրի արտաքին գերատեսչություններ իրենց տարակուսանք են հայտնել ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ, քանի գործընկեր է մեզնից դժգոհություն հայտնել: Փոխնախարարը պատասխանեց, որ քանակի հետ կապված չի կարող հստակ ասել, սակայն խոսեց քվեարկության արդյունքների մասին. ՛՛Մեր քվեարկությունն ուղղված չէր Ուկրաինայի դեմ, այլ արտացոլում էր այն սկզբունքը, որով մենք առաջնորդվում էինք, իհարկե, կլինեին տարակուսանքներ ու դժգոհություններ մեր քվեարկության արդյունքների հետ կապված, բայց դա քաղաքական պրոցես է՛՛,-նշեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ