08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 27, 2014

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Տեր-Պետրոսյանի դեմ չէր /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ-ից հնճող տեսակետին, թե ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ էր, ասաց. ՛՛Նախագահի ելույթը ողղված չէր որևէ մեկի դեմ, առավել ևս մի մարդու դեմ, ով 68 տարեկանում ինքն իրեն քաղաքական թոշակի է ուղարկել՛՛: Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Չավուշի թանգարանի աշտարակին արծվի քանդակ է տեղադրվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների հետ միասին մասնակցել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը: Տասնամյակների պատմություն ունեցող այս ավանդույթը մեկ հարկի ներքո էր հավաքել տարբեր սերունդների հարյուրավոր մարդկանց, ովքեր եկել էին Աշնակ՝ ոչ միայն իրենց հարգանքի տուրքը […]

Հնարավո՞ր չէ փոխել Վարդան Պետրոսյանի թարգմանիչին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ԱԺ-ում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ անդրադարձավ դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարական պրոցեսի թարգմանությանը: Նա հայտարարեց՝ շատ խորաթափանց պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ թարգմանիչը բացարձակապես չէր տիրապետում ոչ միայն լեզվի մանրամասներին, այլև մասնագիտական բառապաշարին: ՛՛Հիմա 15 մլն, եթե չեմ սխալվում, բավական մեծ գումար նախատեսվում է այդ նպատակով, […]

Դ. Հարությունյանը դեմ չէ ընդլայնելու ընդդիմության լծակները

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ինչպես վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեմ չէ ընդլայնել ընդդիմության լիազորությունները, բայց ըստ նրա՝ պետք է քննարկել, թե ինչ սահմաններում դրանք պետք է լինեն:  ՛՛Որոշակի վերահսկողական լիազորություններ ընդդիմությունը պետք է ունենա և չեմ կարող ասել, որ ընդդիմությունն այսօր բացարձակապես չունի լիազորություններ։ Այսինքն՝ պե՞տք է ընդլայնել, այո, իսկ որքան արդեն առանձին քննարկման […]

ԱԺ փոխնախագահը ընդունեց Չեխիայի Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 27-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-չեխական քաղաքական, տնտեսական ու մշակութային արդյունավետ համագործակցությանը զուգահեռ զարգանում են նաեւ մարզերի միջեւ գործնական հարաբերությունները: Նա հույս հայտնեց, որ ՀՀ Նախագահ […]

Քառյակը նոր փաթեթ կներկայացնի կառավարությանը

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակի հերթական դռնփակ նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք նախորդ նիստում պայմանավորվել էին, որ չորս քաղաքական ուժերը պետք է ներկայացնեին այն լրջագույն խնդիրները, որոնք ըստ իրենց՝ ծառացած են մեր երկրի առաջ: ՛՛Քառյակը խմբակցությունների կողմից ներկայացված խնդիրները համարել է հրատապ լուծում […]

Վարչապետը հորդորել է անվանի դիզայներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին:  Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը: “Գիտեմ, որ ցուցահանդեսը  մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների և հասարակության լայն շրջանակների մոտ: Ուրախ եմ, որ Ձեր ստեղծագործությունների հիմքում դնում եք հայ ժողովրդի ազգային մոտեցումներն ու այդպիսով […]

Լոս-Անջելեսում տասնյակ հայեր են ձերբակալվել մեքենայությունների մեղադրանքով

Կալիֆորնիայում ավարտվել է մի քանի տարի տևած հետաքննությունը, որին առնչություն ունեն մի շարք հայեր: LA Times-ը հայտնում է, գործը կապված էր միլիոնավոր դոլարների մեքենայությունների հետ: Մեղադրանք է առաջադրվել Լոս-Անջելեսի 17 և Ֆրեզնոյի 1 բնակչի նկատմամբ:  Մեղադրյալներից 12-ը գտնվում են կալանքի տակ: Տվյալ անձինք մեղադրվում են ավտոմեքենաներ առևանգելու և ապահովագրության հետ կապված մեքենայություններ կատարելու մեջ: Նրանք […]

Նախարարները կպարգևատրեն

Մայիսի 29-ին, ժամը 930-ին Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում /Ն. Զարյան 17ա/  տեղի կունենա Զինադադարի 20-ամյակին նվիրված “Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի” խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի