18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լոս-Անջելեսում տասնյակ հայեր են ձերբակալվել մեքենայությունների մեղադրանքով

Կալիֆորնիայում ավարտվել է մի քանի տարի տևած հետաքննությունը, որին առնչություն ունեն մի շարք հայեր:

LA Times-ը հայտնում է, գործը կապված էր միլիոնավոր դոլարների մեքենայությունների հետ: Մեղադրանք է առաջադրվել Լոս-Անջելեսի 17 և Ֆրեզնոյի 1 բնակչի նկատմամբ:  Մեղադրյալներից 12-ը գտնվում են կալանքի տակ: Տվյալ անձինք մեղադրվում են ավտոմեքենաներ առևանգելու և ապահովագրության հետ կապված մեքենայություններ կատարելու մեջ: Նրանք գնել են Mercedes, Audi, BMW, Lexus մակնիշի 21 ավտոմեքենաներ, ապահովագրել դրանք, ինչից հետո միտումնավոր վթարի են ենթարկել դրանք: Արդյունքում, մեղադրյալները ստացել են խոշոր փոխհատուցումներ:

Վնասներ են կրել 12 ապահովագրական ընկերություններ: Կալանավորվածների թվում են Շավարշ Գասպարյանը, Էդուարդ Գասպարյանը, Մինաս Գևորգյան, Հարություն Գևորգյանը, Վարդան Գրիգորյանը, Սերգեյ Պալյանը, Գայանե Սարգսյանը, Պիտեր Երկանյանը, Վարդուհի Թոփալյանը, Ավետիս Բարնասյանը, Դիանա Գրիգորյանը, Ալբերտ Հակոբյանը և Ժասմեն Թադևոսյան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ