12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քառյակը նոր փաթեթ կներկայացնի կառավարությանը

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակի հերթական դռնփակ նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք նախորդ նիստում պայմանավորվել էին, որ չորս քաղաքական ուժերը պետք է ներկայացնեին այն լրջագույն խնդիրները, որոնք ըստ իրենց՝ ծառացած են մեր երկրի առաջ: ՛՛Քառյակը խմբակցությունների կողմից ներկայացված խնդիրները համարել է հրատապ լուծում պահանջող և ոչ իշխանականների ներկայացված խնդիրների փաթեթ է պատրաստվում ներկայացնել կառավարությանը՛՛,- ասաց Զոհրաբյանը և հավելեց, որ քառյակի հաջորդ նիստին հրատապ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ իրենք հայտարարությամբ հանդես կգան:

Նրա խոսքով՝ նիստին քննարկել են նաև կառավարության բյուջեի կատարողականը, և որոշում են կայացրել միասնական դեմ քվաերկել կառավարության բյուջեի կատարողականին:  Զոհրաբյանի հավաստմամբ՝ քառյակը նիստին քննարկել է նաև կառավարության ծրագրի ժամանակ մեկը մյուսի փոխարեն քվեարկող պատգամավորների հարցը, և որոշում են կայացրել, այդ խնդրի լուծման վերաբերյալ օրինագիծ  են ներկայացնելու Ազգային ժողով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ