07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Դ. Հարությունյանը դեմ չէ ընդլայնելու ընդդիմության լծակները

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ինչպես վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեմ չէ ընդլայնել ընդդիմության լիազորությունները, բայց ըստ նրա՝ պետք է քննարկել, թե ինչ սահմաններում դրանք պետք է լինեն:  ՛՛Որոշակի վերահսկողական լիազորություններ ընդդիմությունը պետք է ունենա և չեմ կարող ասել, որ ընդդիմությունն այսօր բացարձակապես չունի լիազորություններ։ Այսինքն՝ պե՞տք է ընդլայնել, այո, իսկ որքան արդեն առանձին քննարկման առարկա է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի՝ ոչինչ չի կարելի բացառլ, ինչպես նաև այն, որ օրինակ՝ Վերահսկիչ պալատի կամ տեսչական մարմինների լիազորությունները կարող են տրվել ընդդիմությանը: ՛՛Բայց պետք է տեսնել, թե այս փուլում մենք պատրաստ ենք դրան, թե ոչ։ Այստեղ պետք չէ հեծանիվ հայտնագործել, անհրաժեշտ է ուղղակի ծանոթանալ այն երկրների փորձին, ընդ որում,այն երկրների, որոնք գտնվում են կուսակցությունների կայացման այն փուլում, որում մենք ենք գտնվում և շարժվել ըստ այդմ՛՛:

Հարցին, թե գուցե կուսակցությունների կայանալու համար անհրաժեշտ է լծակները բաժանել հավասարակշռման և ճնշման մեխանիզմով, Դավիթ Հարությունյանը համաձայնվեց, բայց միաժամանակ հավելեց, թե պետք է համեմատության մեջ տեսնել ամեն ինչ. ՛՛Եթե դուք համադրեք տասը տարի առաջ և հիմա, կտեսնեք ՝վիթխարի տարբերություն։ Տասը տարի առաջ դուք չէիք կարող պատկերացնել, որ ընդդիմությունը ներկայացնող գոնե մեկ անձ լինի որևէ ընտրական հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ։ Տասը տարի առաջ դուք չէիք կարող գտնել ընդդիմության մի որևէ ներկայացուցիչ, որը լիներ ԱԺ հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ՛՛։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ