20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 27, 2014

Ֆուտբոլիստը մահացել է խաղի ընթացքում բախման հետևանքով/վիդեո/

Ինդոնեզական ”Պերսիրաջա” ակումբի հարձակվող Ակլի Ֆայրուզը մահացել է PSAP ակումբի դարպասպահի հետ բախումից հետո: Հետաքրքրական է, որ հարձակվողին փոխարինել են, և նա դիտել է խաղը պահեստայինների նստարանից: Հաջորդ օրը ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է վնասվածքի լրջությունը: Նրա մոտ հայտնաբերվել է ներքին օրգանների վնասում և ներքին արյունահոսություն: Չնայած վիրահատությանը` նա մի քանի օր […]

Արձանագրվել է օձի խայթոցի 8 դեպք

ՀՀ առողջապահության նախարարության “Թեժ գիծ” ծառայությունը օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մայիսի 8-ին Արմավիրի բժշկական կենտրոնից: Հայտնում ենք, որ հանրապետությունում առ այսօր գրանցվել է օձի խայթոցի 8 դեպք: Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 2-ը, մարզային` 6-ը (Արարատի մարզ` 4, Արմավիրի մարզ`1, Կոտայքի մարզ` 1): Հակաթույն է ներարկվել 3 հոգու, 5-ի դեպքում հակաթույն ներարկելու […]

Մայրաքաղաքում քանդվել է հերթական ապօրինի կառույցը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Չնայած ինքնակամ կառույցների թիվը հետևողական վերահսկողության շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն նվազել է, այդուհանդերձ, նման դեպքեր դեռ կան: Հերթական ապօրինաշինությունը հայտնաբերվել և քանդվել է Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 9-րդ  շենքի բակում: Շինությունը դեռևս 2009 թվականին դատարանի վճռով ճանաչվել է պետական սեփականություն, քանի որ այն զբաղեցրել է […]

Դոնեցկում սպանվել է 40 մարդ. պաշտոնական/վիդեո/

Դոնեցկում ուկրաինացի ուժայինների և զինյալների միջև բախումների ընթացքում զոհվել է 40 մարդ, այդ թվում 2 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն: Նա չի մանրամասնել, թե որ կողմից են արձանագրվել զոհերը: ”Հիվանդանոցում են գտնվում 31 տուժածներ, որոնցից 4-ը խաղաղ բնակչներ են”,-հայտնել է Լուկյանչենկոն: Հիշեցնենք, որ ուկրաինացի ուժայինները հարձակում են գործել Դոնեցկի օդանավակայանի […]

ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա կապ չունի այդ ՀԷԿ-ի կառուցման հետ. մարզպետ

՛՛Ձեր մարզը ուշադրության կենտրոնում հայտնվեց նրանով, որ մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին ճանապարհը` բողոքում ու ասում, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում ոռոգման ջրից կզրվեն: Մամուլում շատ էր խոսվում, որ ՀԷԿ-ի սեփականատերը Դուք եք, ի՞նչ ՀԷԿ է սա, ինչո՞ւ է կառուցվում՛՛,-այսօր Ազգային ժողովում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին հարցրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մարզպետը հերքեց իր` որևէ […]

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների վրա ճնշումներ չեն եղել

՛՛Ընտրությունները հունիսի ութին կայանալու են, երկու թեկնածու կա, երկուսն էլ ինքնաբացարկ են հայտնել, ու այդ օրը Գորիսի ազգաբանչությունն իր քվեն տալու է իր նախընտրած թեկնածուին՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ ի պատասխան հարցի, թե ճիշտ է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե Գորիսի քաղաքապետի ընտրություններն արդեն ավարտված են: Վահե Հակոբյանը […]

Չեմ կարծում` պարոն Խաչատրյանը խրախուսում է դա. Սյունիքի մարզպետը՝ Գորիսի միջադեպից /վիդեո/

՛՛Իհարկե, ծեծկռտուք է եղել և դանակահարություն, այսինքն՝ քրեական էլեմենտներ կան, բնականաբար, դա ողջունելի չէ և չի ողջունվում ոչ մի կերպ՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ գնահատական է տալիս մարզպետը Գորիսում անպատժելիության մթնոլորտի արդյունքում տեղի ունեցած վերջին միջադեպին: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ […]

Միջազգային ծրագրերը, մասնավոր ներդրումները և գիտելիքի առևտրայնացնումը` բուհերի զարգացման նոր ուղղություններ. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ռեկտորների խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են բուհական մասնագիտությունների ցանկին, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով բուհերում իրականացվող ծրագրերին, Հայաստանի Բոլոնիայի քարտուղարության  ստանձնման հետ կապված միջոցառումներին, բուհերի միջազգայնացմանը  և  աշխատանքային մի շարք այլ խնդիրների: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել […]

՛՛Էս ի՞նչ ձև ա՛՛

”Էս ի՞նչ ձև ա, պաշտոնյաները պատգամավորներին սովորեցնում են ոնց հարց տալ: Խնդրում եմ այլևս նման միջամտություններ չանել: Ես գիտեմ ում ինչ հարց եմ տալիս, թուղթը ձեռքներին գալիս կմկմում գնում են՛՛,-Ազգային ժողովում 2013 բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ Երևանի փողքաղաքապետ Կամո Արեյանի՝ խոսափողի մոտից հեռանալուց հետո ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ պատգամավորը հարց էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի