18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների վրա ճնշումներ չեն եղել

՛՛Ընտրությունները հունիսի ութին կայանալու են, երկու թեկնածու կա, երկուսն էլ ինքնաբացարկ են հայտնել, ու այդ օրը Գորիսի ազգաբանչությունն իր քվեն տալու է իր նախընտրած թեկնածուին՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ ի պատասխան հարցի, թե ճիշտ է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե Գորիսի քաղաքապետի ընտրություններն արդեն ավարտված են:

Վահե Հակոբյանը հայտարարեց, որ ինքնաբացարկ հայտնած երկու թեկնածուների վրա ճնշումներ չեն եղել: ՛՛Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ հաշվի առնելով իրավիճակը՝ հանուն Գորիսի, հանուն նրա, որ պառակտվածություն, հասարակության մեջ ինչ-որ ընդվզումներ չլինեն, մարդը նպատակահարմար է գտել ինքնաբացարկ հայտնել՛՛:

Մարզպետը նաև հերքեց տեղեկությունները, թե երկու օր առաջ կատարված միջադեպը, երբ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ծեծկտռուք է կազմակերպել, կապ ունեն այդ ընտրությունների հետ: ՛՛Ես ասում եմ՝ տեղի է ունեցել ծեծկռտուք և քրեական էլեմենտներ կան, ու դա իրավական դաշտում է՛՛: 

Հարցին՝ քաղաքացիների անվտանգությունը կարող է ապահովել որպես մարզպետ, Հակոբյանն արձագանքեց. ՛՛Ես իմ լիազորությունների շրջանակներում իրականացնում եմ դա՛՛:

Ճշտող հարցին՝ գորիսեցիները ազատ կամք են արտահայտում, նա պատասխանեց.՛՛Իհարկե, ի՞նչի մասին է խոսքը՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ