12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Էս ի՞նչ ձև ա՛՛

”Էս ի՞նչ ձև ա, պաշտոնյաները պատգամավորներին սովորեցնում են ոնց հարց տալ: Խնդրում եմ այլևս նման միջամտություններ չանել: Ես գիտեմ ում ինչ հարց եմ տալիս, թուղթը ձեռքներին գալիս կմկմում գնում են՛՛,-Ազգային ժողովում 2013 բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ Երևանի փողքաղաքապետ Կամո Արեյանի՝ խոսափողի մոտից հեռանալուց հետո ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ պատգամավորը հարց էր ուղղել Երևանի կենտրոնում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման և Երևանի տրանսպորտի սակագնի վերաբերյալ, ինչին փոխքաղաքապետը պատասխանել էր` միևնույն ժամանակ նշելով, որ այդ հարցերը կապ չունեն կատարողականի հետ:

Այնուհետ Փաշինյանը հարցեր ուղղեց զեկուցող Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին`հիշեցնելով, որ նախորդ տարի մարզը աղքատության ամենացածր տոկոսն է ունեցել, իսկ այժմ դիրքերը զիջել է.”Ի՞նչն է նման ցուցանիշի պատճառը”,-հարցրեց Փաշինյանը:

Մարզպետը պատասխանեց, որ հաշվետու տարում կարկտահարության ու ցրտահարության դեպքեր են գրանցվել, ինչի պատճառով էլ մարդկանց որոշակի հնարավորությունները նվազեցին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ