20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա կապ չունի այդ ՀԷԿ-ի կառուցման հետ. մարզպետ

՛՛Ձեր մարզը ուշադրության կենտրոնում հայտնվեց նրանով, որ մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին ճանապարհը` բողոքում ու ասում, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում ոռոգման ջրից կզրվեն: Մամուլում շատ էր խոսվում, որ ՀԷԿ-ի սեփականատերը Դուք եք, ի՞նչ ՀԷԿ է սա, ինչո՞ւ է կառուցվում՛՛,-այսօր Ազգային ժողովում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին հարցրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մարզպետը հերքեց իր` որևէ կապ ունենալը ՀԷԿ-ի հետ`նշելով, որ այն պարզապես անհատ քաղաքացու ցանկություն է եղել. ՛՛Ես ընդհանրապես կապ չունեմ, և ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա կապ չունի այդ ՀԷԿ-ի կառուցման հետ՛՛,-ասաց նա:

ՀԷԿ-ի սեփականատիրոջ անվան հետ կապված մարզպետի պատասխանը չբավարարեց Փաշինյանին, նա պահանջեց հրապարակել անունը. ՛՛Էդ անհատ քաղաքացու անունը Դուք ավելի գաղտնի եք պահում, քան ՀՀ պետական գաղտնիքները՛՛,-նկատեց Փաշինյանը: Մարզպետը հիշեցրեց պատգամավորին, որ սեփականատիրոջ մասին հրապարակվել է բոլոր լրատվական կայքերում, սակայն այս պահին ինքը չի հիշում վերջինիս անունը. ՛՛Բոլոր լրատվական կայքերում եղել է այդ անհատի տվյալները… ուղղակի հիմա չեմ հիշում անունը. ես ՀԷԿ ունենալու հնարավորություն չունեմ, բայց եթե ունենամ, գաղտնի չեմ պահի՛՛,-նշեց Արագածոտնի մարզպետը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ