18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեմ կարծում` պարոն Խաչատրյանը խրախուսում է դա. Սյունիքի մարզպետը՝ Գորիսի միջադեպից /վիդեո/

՛՛Իհարկե, ծեծկռտուք է եղել և դանակահարություն, այսինքն՝ քրեական էլեմենտներ կան, բնականաբար, դա ողջունելի չէ և չի ողջունվում ոչ մի կերպ՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ գնահատական է տալիս մարզպետը Գորիսում անպատժելիության մթնոլորտի արդյունքում տեղի ունեցած վերջին միջադեպին: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին: 

Վահե Հակոբյանը հավելեց, որ իրավական գնահատական կլինի անպայման: ՛՛Վերջին տարում Գորիսի հայտնի դեպքերից հետո որոշակի լարվածության և ուշադրության կենտրոնում էր քաղաքը, և մի քիչ ավելի գերուշադիր եք այդ ռեգիոնի նկատմամբ, բոլոր դեպքերում այն երևույթները, որոնք որ քրեական էլեմենտներ են պարունակում իրենց մեջ, անթույլատրելի են, դա լինի իմ պարագայում, իմ եղբոր պարագայում, թե իմ հորեղբոր տղայի՛՛,-նշեց նա: 

Փաշինյանն արձագանքեց, որ այս դեպքում ևս Սուրիկ Խաչատրյանի անունն է հնչում, իսկ նրանք, ովքեր դանակահարության հեղինակներն են, տարիներ առաջ դատապարտված են եղել այլ հանցագործությունների համար: 

՛՛Ես չեմ կարծում, որ պարոն Խաչատրյանը խրախուսում է դա և ողջունում է, ինքն էլ է երևի մտահոգ, բոլոր դեպքերում քննությունը կընթանա, ես համոզված եմ, որ ինչ-որ գնահատականներ իրավական դաշտում կլինեն՛՛,-եզրափակեց Վահե Հակոբանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ