08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2014

Պատճառը քաղաքական միջավայրն է

Երեւանի մամուլի ակումբի նախագահ, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի կարծիքով, Freedom House-ի “Մամուլի ազատություն-2014” զեկույցում Հայաստանի  մեկ կետով հետընթացի գրանցումը պայմանավորված է քաղաքական միջավայրով:  Վարկանշային աղյուսակը ձեւավորվում է երեք բաղադրիչներ հաշվի առնելով՝ օրենսդրական  վիճակ, քաղաքական միջավայր, տնտեսական ազատություններ: “Առաջինի ու երրորդի առումով մենք ունենք նույն ցուցանիշներն, ինչ նախորդ տարի, մեկ միավորի անկումը պայմանավորված […]

Դեդ Հասանի ժառանգը դուրս է եկել բանտից…

Դեդ Հասանի հիմնական ժառանգորդ համարվող Շաքրո մալադոյը դուրս է եկել իսպանական բանտից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը: ՛՛Շաքրո Մալադոյը բանտից դուրս է եկել, նրա ժամանակը լրացել է օգոստոսի 31-ին, բայց նա բացահայտ չի երևում՛՛,-նշեց Գալոյանը: Նրա խոսքով՝ չի բացառվում, որ Հասանի ժառանգը դեռևս Իսպանիայում է, և մի որոշ ժամանակ անց արդեն […]

Բնապահպանության նախկին նախարարը այլ աշխատանք կունենա.վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արամ Հարությունյանին երկար տարիների համատեղ աշխատանքի համար եւ տեղեկացրել, որ նա առաջիկայում կանցնի այլ աշխատանքի: Իր հերթին Արամ Հարությունյանը նշել է, որ բնապահպանության ոլորտը շատ զգայուն է, եւ նախարարությունում ձեւավորվել է ակտիվ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ, […]

Հենրիխ Մխիթարյանը կխաղա կիսապաշտպանության աջ եզրում/ֆոտո/

Բունդեսլիգայի 33-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” հյուրընկալելու է ”Հոֆենհայմին”: Դորտմունդցիները առաջնության ավարտից 2 տուր առաջ ապահովել են փոխչեմպիոնի կոչումը: ”Բորուսիայի” պաշտոնական կայքը ներկայացրել է հանդիպման հավանական մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա կիսապաշտպանության աջ եզրում։ Հանդիպումը կկայանա այսօր եւ կսկսվի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Ո’չ պատմության կրկնությանը. գերմանացի եկեղեցականները ցնցված են դեպքերի նկարագրություններից

Բեռլինում շարունակվում են Հայոց ցեղասպանության դատապարտման եւ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Ապրիլի 30-ին տեղի Լիշտենբերգ շրջանի „Փրկչի“ եկեղեցում տեղի է ունեցել հուշ-երեկո, որին ներկա են եղել Գերմանիայում ՀՀ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչ պարոն Դավիթ Գրիգորյանը, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը, քահանա Տեր Գնել Գաբրիելյանը եւ բազմաթիվ գերմանահայեր եւ օտարազգի հյուրեր: Երեկոն իր ողջույնի խոսքով […]

Պուտինի հետ խոսելուց հետո Առաջին ալիքի տնօրենը ինքնասպանության փորձ է արել

Ըստ lenta-ua.ru-ի, Ռուսաստանի Առաջին ալիքի գործադիր տնօրեն Կոնստանտին Էռնստը, ապրիլի 30-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ “Գազպրոմ” ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ: Երկար հեռախոսազրույցներից հետո նա տանը փակվել է իր աշխատասենյակում, որից հետո նրա հետ բնակվող Լարիսա Սիլինչիկովան կրակոցի ձայն է լսել: Էռնստին անգիտակից վիճակում եւ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխել են […]

Թուրքական ակումբը ցանկանում է ձեռք բերել Արաս Օզբիլիսին

Թուրքական ”Ֆեներբախչե” ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին: Բացի Օզբիլիսից, թուրքական ակումբը մտադիր է ձեռք բերել ”Սպարտակի” եւս մեկ ֆուտբոլիստի` պաշտպան Սերդար Տասկիին: Այս մասին հաղորդում են Milliyet-ը եւ Eurosport-ի թուրքական ծառայությունը: Նշենք, նախկինում եւս ”Ֆեներբախչեն” հետաքրքրություն է ցուցաբերել Արաս Օզբիլիսի նկատմամբ: 

Եռօրյա սուգ Օդեսայում

Մայիսի 3-ին, 4-ին եւ 5-ին Օդեսայում հայտարարվել է սուգ: Օդեսայի քաղաքային խորհրդի որոշմամբ քաղաքի հաստատություների շենքերին խոնարհված են լինելու Ուկրաինայի պետական եւ Օդեսա քաղաքի  դրոշները՝ երիզված սեւ ժապավեններով: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին,  Օդեսայում դաշնայնացման կողմնակիցների եւ ուկրաինացի զինվորականների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով 43 մարդ է զոհվել: Երեկ ուշ  երեկոյան  Օդեսայի բժշկական հաստատություններ էին դիմել […]

Հայաստանյան լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ այսօր պատվով են կրում իրենց պատասխանատու կոչումը.Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա առիթով: “Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա  կապակցությամբ: Համաշխարհային զարգացումների ներկա փուլում, երբ ավելի ու ավելի է կարեւորվում քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարեւորություն ունեցող որոշումների կայացման գործընթացին, առավել կարեւոր ու պատասխանատու է դառնում զանգվածային լրատվամիջոցների դերը թե  որպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի