15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բնապահպանության նախկին նախարարը այլ աշխատանք կունենա.վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արամ Հարությունյանին երկար տարիների համատեղ աշխատանքի համար եւ տեղեկացրել, որ նա առաջիկայում կանցնի այլ աշխատանքի: Իր հերթին Արամ Հարությունյանը նշել է, որ բնապահպանության ոլորտը շատ զգայուն է, եւ նախարարությունում ձեւավորվել է ակտիվ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ, որն ի վիճակի կլինի նոր նախարարի գլխավորությամբ լուծելու ոլորտի խնդիրները:

Բարձր գնահատելով նորանշանակ նախարարի փորձառությունը եւ մասնագիտական գիտելիքները՝ կառավարության ղեկավարն ընդգծել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կարեւորությունը:

“Համոզված եմ, որ կանեք ամեն ինչ, որ որեւէ օրենքի խախտում չլինի եւ կաշխատեք բոլոր բարեփոխումներում ներգրավել նաեւ հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիական հասարակությանը: Շատ եմ կարեւորում, որ յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ ներկայացվի եւ բացատրվի, որպեսզի հանրությունը ճիշտ ընկալի յուրաքանչյուր բարեփոխում”, – նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին եւ մաղթել բեղմնավոր աշխատանք:

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին եւ վարչապետին վստահության համար եւ հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան հաջողություն արձանագրել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ