28 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանյան լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ այսօր պատվով են կրում իրենց պատասխանատու կոչումը.Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա առիթով: “Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա  կապակցությամբ:

Համաշխարհային զարգացումների ներկա փուլում, երբ ավելի ու ավելի է կարեւորվում քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարեւորություն ունեցող որոշումների կայացման գործընթացին, առավել կարեւոր ու պատասխանատու է դառնում զանգվածային լրատվամիջոցների դերը թե  որպես տեղեկատվության աղբյուրի, եւ թե որպես խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության ազդեցիկ միջոցի:

Որպես  հասարակական կարծիքի ձեւավորման հզոր գործիք՝ անչափ կարեւոր է լրատվամիջոցների դերը նաեւ հանրային կարեւոր նշանակություն ունեցող ծրագրեր կազմելու եւ կյանքի կոչելու հարցում:

   Հայաստանյան լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ այսօր պատվով են կրում իրենց պատասխանատու կոչումը եւ մասնագիտական բարձր որակներով, քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ իրենց գործուն մասնակցությունն են բերում մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանը:

    Մեկ անգամ եւս շնորհավորելով՝ քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ: Թող ձեր վերլուծական միտքը, սուր ու անաչառ գրիչն այսուհետ եւս ծառայեն ամենակարեւոր նպատակին՝ մեր երկրի ու ժողովրդի բարօրության եւ բարեկեցության ապահովման առաջնահերթությանը”,-ասված է ուղերձում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ