10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատճառը քաղաքական միջավայրն է

Երեւանի մամուլի ակումբի նախագահ, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի կարծիքով, Freedom House-ի “Մամուլի ազատություն-2014” զեկույցում Հայաստանի  մեկ կետով հետընթացի գրանցումը պայմանավորված է քաղաքական միջավայրով:

 Վարկանշային աղյուսակը ձեւավորվում է երեք բաղադրիչներ հաշվի առնելով՝ օրենսդրական  վիճակ, քաղաքական միջավայր, տնտեսական ազատություններ:

“Առաջինի ու երրորդի առումով մենք ունենք նույն ցուցանիշներն, ինչ նախորդ տարի, մեկ միավորի անկումը պայմանավորված է քաղաքական միջավայրով”,- ասաց նա:

Նավասարդյանի խոսքով, դա կարող է պայմանավորված լինել նախագահական ընտրություններով, ինչպես նաեւ Հայաստանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությամբ, քանի որ Եվրասիական տարածաշրջանում խոսքի ազատությունը հիմնական առաջնահերթություններից չէ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ