08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2014

Ազա՞տ է մամուլը Հայաստանում

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ, Հայաստանում մամուլն ազատ է, մամուլի ազատության տեսանկյունից երկիրը 77-րդ տեղն է զբաղեցնում 175 երկրների շարքում, սակայն դեռ անելիքներ շատ կան: Նրա խոսքով, ԱՊՀ շատ երկներից էլ առաջ են ու Հայաստանն այն իմաստով է աչքի ընկնում, որ ունենք նույնիսկ ընդդիմադիր հեռուստաընկերություն, մինչդեռ աշխարհում նման բան չկա Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը սակայն, կարծում է, […]

Դերասանուհի Էլլեն Փեյջը հայտարարել է, որ միասեռական է

27-ամյա Հոլիվուդյան դերասանուհի Էլլեն Փեյջը շոգի է ենթարկել հասարակությանը:  Նա Flare հանդեսին տված հարցազրույցում խոստովանել է, որ ինքը լեսբի է: Ավելին, նա նշել է, որ Հոլիվուդում բոլորը երկակի ստանդարտներով են ապրում:  Հասարակությունը շոկի է ենթարկվել հատկապես այն պատճառով, որ նա երկար ժամանակ մի տղամարդու հետ շատ լուրջ հարաբերությունների մեջ է եղել: Դերասանուհին ասել է, որ […]

Գաբրիել Ղազարյանը նախարար է

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գաբրիել Ղազարյանիին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին: Վերջինս մինչ նշանակումը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետն էր:  

Կարծես հասարակությունը, մարդիկ էլ են դարձել “ագռավային”. Ռոբերտ Մելքոնյան

Երևան քաղաքի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր պատին այսպիսի գրառում է տեղադրել. “Խորհրդային տարիներին Երևանում, ողջ Հայաստանում լիքն էին զանազան թռչուններ` արագիլներ, կկուներ, փայտփորիկներ, մոշահավեր, վայրի բադեր, արտույտներ, լորեր, կաչաղակներ, ծիծեռնակներ, ճնճղուկներ…  Հիշում եմ թռչունների վաղորդյան գեղգեղանքը, ճռվողյունը, դայլայլը, ծլվլոցը…Ու՞ր են…Չկան…Շատ-շատ էին հատկապես ծիծեռնակները, ճնճղուկները` ծտերը… Խորհրդային տարիների թերություններով հանդերձ, հետաքրքիր էր կյանքը…Լավ, բարի, կամեցող, […]

Արթուր Աբրահամի հաղթանակը կասկած չի հարուցում

Այսօր Բեռլինում հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) մրցելու է Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի (26-1, 8 նոկաուտ) հետ: Բուքմեյքերները չեն կասկածում Արթուր Աբրահամի հաղթանակին: Հայ բռնցքամարտիկի հաղթանակի համար սահմանվել է 1.05 գործակից, իսկ Սյեկլոցայի հաղթանակի համար` 7.00 գործակից: Մենամարտը ժամը 00.55-ին ուղիղ եթերում կցուցադրի Հայաստանի հանրային հեռուստաընկերություը:

Հրաշալի քառյակ` ի սկզբանե չի եղե՞լ /վիդեո/

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ «հրաշալի քառյակ» ասվածը դեռևս համագործացության սկզբնական փուլում էր, երբ տարաձայնություններ կամ առանց փոխհամաձայնության գործողությունները նկատելի դարձան: Հասարակության աչքում արդյո՞ք իջավ ընդդիմության վարկանիշը և վերջնկանապես կավարտվեն համագործակցության դրսևորումները 4 ոչ կոալիցիոն ԱԺ ուժերի միջև: «Ընդդիմությունը նաև պատասխանատու է նրանում, որ ժամանակից շուտ մեծացրել է սպասումները մի  բանի, որի հիմքերը շատ […]

“Զորական”-ն առաջինն է

ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան “Զորական” երաժշտական համույթը մասնակցել է Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի Մշակույթի պալատում անցկացված “Վիվատ, Պոբեդա” բանակային երգի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնին եւ զբաղեցրել է մրցույթային առաջին տեղը: 16 տարի անընդմեջ անցկացվող բանակային երգի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի երաժշտական խմբերը: Փառատոնային մի քանի օրերի ընթացքում […]

Լեւոն Հայրապետյանը նորամուտը նշեց ”Պրիբրամի” կազմում

Չեխիայի առաջնության 27-րդ տուրում ”Պրիբրամը”, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց ”Սլավիային”: Լեւոն Հայրապետյանը թիմի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 75-րդ րոպեին: Նշենք, որ սա իր առաջին խաղն էր չեխական ակումբի կազմում: Մինչ այս Հայրապետյանն ապաքինվում էր վնասվածքից: ”Պրիբրամը” գտնվում է մրցաշային աղյուսակի 12-րդ հորիզոնականում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի