“Զորական”-ն առաջինն է
ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան “Զորական” երաժշտական համույթը մասնակցել է Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի Մշակույթի պալատում անցկացված “Վիվատ, Պոբեդա” բանակային երգի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնին եւ զբաղեցրել է մրցույթային առաջին տեղը:
16 տարի անընդմեջ անցկացվող բանակային երգի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի երաժշտական խմբերը:
Փառատոնային մի քանի օրերի ընթացքում “Զորական” համույթը ներկայացել է տարբեր կատարումներով, իսկ Կոնստանտին Օրբելյանի “Իմ Երեւան” ջազային ստեղծագործության կատարումն օգնել է հայ երգիչներին ստանալ փառատոնի առաջին մրցանակը:
Երաժշտական ոլորտի անվանի ներկայացուցիչներից կազմված պրոֆեսինալ ժյուրին բարձր գնահատել է “Զորական” համույթի կատարողական վարպետությունն ու բեմական կեցվածքը:
Փառատոնն անցկացվել է ՌԴ պաշտպանության նախարարության, Դաշնային սահմանային ծառայության, ներքին գործերի, ինչպես եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների բարձր հովանու ներքո: