03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարծես հասարակությունը, մարդիկ էլ են դարձել “ագռավային”. Ռոբերտ Մելքոնյան

Երևան քաղաքի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր պատին այսպիսի գրառում է տեղադրել.

“Խորհրդային տարիներին Երևանում, ողջ Հայաստանում լիքն էին զանազան թռչուններ` արագիլներ, կկուներ, փայտփորիկներ, մոշահավեր, վայրի բադեր, արտույտներ, լորեր, կաչաղակներ, ծիծեռնակներ, ճնճղուկներ… 

Հիշում եմ թռչունների վաղորդյան գեղգեղանքը, ճռվողյունը, դայլայլը, ծլվլոցը…Ու՞ր են…Չկան…
Շատ-շատ էին հատկապես ծիծեռնակները, ճնճղուկները` ծտերը…

Խորհրդային տարիների թերություններով հանդերձ, հետաքրքիր էր կյանքը…Լավ, բարի, կամեցող, անշահախնդիր, պատրաստակամ, հարեհաս, պայծառ, պարզ, ժպտերես մարդիկ էլ էին շատ…Նույնիսկ շատ-շատ…

Իսկ հիմա Հայաստանում` հատկապես Երևանում ագռավներն են շատ…Անչափ շատ… Ու դայլալի, ծլվլոցի փոխարեն կռկռոցն է շատացել…

Կարծես հասարակությունը, մարդիկ էլ են դարձել “ագռավային”…Սև, մռայլ, մութ, ինչ-որ տեղ դաժան, շահամոլ, նենգ, լկտի…

Իսկ Երևանում գրեթե ծտեր չկան…Երևանի հրապարակի աղավնիները չկան…Հայաստանի, Երևանի վրայով չվող թռչունների`կռունկների երամները չկան…

Տխուր է, անհետաքրքիր, տարօրինակ…Ինչու միայն ագռավներն ու ագռավակերպները շատացա՞ն…”,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ