08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 30, 2014

Արամայիս Գրիգորյանը՝ Բնապահպանության նախարար

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է  ստորագրել, ըստ որի  Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար: Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանը Արարատի մարզպետն էր եւ այսօր կառավարության որոշմամբ ազատվել է մարզպետի պաշտոնից:

Երվանդ Զախարյանը՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երվանդ Զախարյանը նշանակվել է  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար: Մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանը ազատվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հրայր Թովմասյանին կփոխարինի նախկին դեսպանը

ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի արդարադատության նախարար է նշանակվել Հովհաննես Մանուկյանը: Վերջինս Վրասատանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր: Մինչ նախարար նշանակվելը մեկ այլ հրամանագրով նա ազատվել է դեսպանի պարտականություններից:

Եղբայրս ծեծելով ինձ՝ փորձեց դուրս շպրտել.մեղադրում է դատավորին /վիդեո/

Henaran.am-ին դիմած հերթական քաղաքացին ընտանեկան վեճի ու ժառանգության հետ կապված խնդիր ուներ: Աիդա Ամուրջանյանը լացակումած ներս մտավ: Բավականին ժամանակ էր հարկավոր հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվել նրա կյանքում ու ահազանգի պատճառները որքանով են հիմնավորված: Հարազատ եղբոր ու քրոջ  միջև առաջացած վեճը ընդամենը 16քմ սենյակի սեփականության իրավունքի հետ է ասոցացվել: Աիդայի փոխանցմամբ ինքը մինև ծնողների […]

Ժամկետանց գարեջուր մայրաքաղաքի խանութներում /ֆոտո/

Մայրաքաղաքի խանութներում վաճառվում է ժամկետանց “Կիլիկիա” գարեջուր: Այն արտադրվել է փետրվարին, մինչդեռ դրանց պահպանման ժամկետը 30 օր է: Henaran.am-ի խմբագրություն այցելած քաղաքացին չնշեց որ խանութից է գնել, որովհետեւ ՀԴՄ կտրոնը չէր վերցրել: Միայն ասաց, որ Արաբկիրի վարչական շրջանում գտնվող հայտնի խանութներից մեկից է գնել: “Վերցնելուց տեսա, որ գույնը մի տեսակ ա, բայց մտածեցի լավ սառն […]

15-ամյա աշակերտը դանակահարել է ուսուցչուհուն

Բրիտանիայի կաթոլիկ քոլեջում 15-ամյա աշակերտը դաժանաբար սպանել է ուսուցչուհուն: Միջադեպը տեղի է ունեցել հենց դասի ժամանակ:  Աշակերտը դանակահարել է 63-ամյա Էնն Մագուայրին դասարանցիների աչքի առաջ: Նրան բռնել են, մինչ ոստիկանների գալը, իսկ ուսուցչուհին հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ էլ մահացել է:  Ինչպես հայտնի է դարձել, ուսուցչուհին այդ դպրոցում աշխատել է 40 տարի, նրան բնութագրել են իբրեւ […]

Թուրքիան ճիշտ կաներ, հետևելով Գերմանիայի օրինակին, ճանաչեր, դատապարտեր և ներողություն խնդրեր. Է. Նալբանդյան

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի դիմելով ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ ասաց. ՛՛Թուրքիայի վարչապետը ապրիլի 23-ին պաշտոնական ուղերձ է հղել, որին Երևանը պատասխանել է, որ դա Ցեղասպանության մերժման նոր ձև է: Բնականաբար, կիսում եմ այս կարծիքը, ցավալի է, որ 99-րդ տարելիցին նման բան է տեղի ունենում, բայց տեսեք, որ այդ պատասխանից հետո նա […]

Հայաստան-Ալժիր հանդիպման տոմսերը` 28-213 եվրո

Ապրիլի 30-ին մեկնարկել է մայիսի 31-ին շվեյցարական Սիոն քաղաքում կայանալիք Ալժիր – Հայաստան ընկերական հանդիպման տոսմերի վաճառքը: Ticketportal-ից տեղեկանում ենք, որ տոմսերի արժեքն է 34-260 շվեյցարական ֆրանկ: Fnactickets-ը հայտնում է, որ տոմսերի արժեքն է 28-213 եվրո: Հանդիպման սկիզբը Երևանի ժամանակով 20:00-ին է: 

Փաշինյանը հաջորդ անգամ ավելի ջերմ կլինի. ԱԺ-ում անեկդոտ են պատմում

Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նորանշանակ նախագահ Գալուստ Սահակյանը նախ շնորհավորեց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու Կառավարությանը: Մյուս պատգամավորները ևս հորց ուղղելուց առաջ շնորհավորում էին նրանց: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախքան հարց տալը ժպտալով հայտարարեց. ՛՛Ես չեմ պատրաստվում ձեզ շնորհավորել, պատճառների մասին, կարծում եմ, այստեղ դեռ կխոսենք՛՛: Ապա նա հարցրեց, որ օրենքի նախագիծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի