Տիգրան Սարգսյանը շնորհավորեց նոր վարչապետին

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր կայացել են ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետ կուսակցության խորհրդի նիստերը: ՀՀԿ խորհրդի նիստի օրակարգում եղել են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի հաստատման հարցը և այլ հարցեր: Խորհրդի նիստում ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը: […]