18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

”Երջանիկ եմ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ”.Մխիթարյան

”Բավարիայի”-”Բորուսիա” հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր խփած գոլի եւ հանդիպման մասին:

”Երջանիկ ենք, քանի որ շատ բարդ հանդիպում էր, եւ մենք կարողացանք պահպանել երկրորդ հորիզոնականը: Դժվար է նկարագրել, թե որքան երջանիկ եմ, որ բացեցի հաշիվը: Շատ կարեւոր էր, որ մենք լավ պաշտպանվեցինք ու կարողացանք առաջինը գոլ խփել: Երկրորդ կեսում արդեն կենտրոնացել էինք հակագրոհների վրա:

”Ռեալի” հետ կայացած խաղում բաց թողածս մի քանի պահերը լրջորեն ճնշում էին ինձ: Բայց սա ֆուտբոլ է եւ պետք առաջ շարժվել: Հիմա մենք պետք է գլուխներս բարձր պահենք,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Der Westen-ը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ