07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2014

“Հարգարժան Անգելա Մերկել, ժամանակն է Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունները անվանել Ցեղասպանություն” /ֆոտո/

 „Հարգարժան կանցլեր, Անգելա Մերկել, ժամանակն է, որպեսզի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հանցագործություններն անվանեք իրավաբանական համապատասխան տերմինով` Ցեղասպանություն“, -նշված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված բողոք նամակում, որի տակ ստորագրել են գերմանացի գիտանական Թեսսա Հոֆմաննի ղեկավարած Ցեղասպանության ճանաչման հանձնախումբն ու հայկական, քրդական, հունական, ասորական մի քանի կազմակերպություններ:  Ապրիլի 19-ին Բեռլինում Ցեղասպանություն ճանաչման հանձնախումբի նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության […]

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյանների Զատիկը /ֆոտո/

   “Սոցիալ դեմակրատ հնչակյան կուսակցության” ատենապետ Նարեկ Գալստյանը,  ՍԴՀԿ ԿՎ անդամ  Գեւորգ Պերկուպերկյանը եւ վարչության մի քանի ընկերներ ապրիլի 19-ին այցելեցին վետերանների “Հայկ Բժշկյան” գրասենյակ: Ընկերները շնորհավորեցին վետերանների Սուրբ Զատիկը, մաղթեցին առողջություն եւ երկար կյանք:   Այնուհետեւ ծավալվեց մտերմիկ զրույց, որի ընթացքում վետերան ընկերները բազմաթիվ հարցեր ուղղեցին ատենապետին եւ վարչական ընկերներին: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ կուսակցության […]

Աղոթենք միմյանց համար, խաղաղության համար. Արթուր Բաղդասարյան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին. “Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է: Ի փառավորումն եւ ի նշանավորումն քրիստոնեության մեծագույն եւ նշանակալի տոնի, սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին: Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը, որովհետեւ ինչպես Պողոս առաքյալն է […]

Հրանտ Վարդանյանի ձեռագիրը խորը հարգանքի է արժանի. Կարեն Կարապետյան

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը իր ցավակցություն է հայտնել “Գրանտ Հոլդինգի” նախագահ Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամ: “Ցավով տեղեկացա  “Գրանդ Հոլդինգի” հիմնադիր Հրանտ Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Անձնապես ծանոթներ չլինելով՝ մշտապես մեծ հարգանք եմ տածել իր հանդեպ: Մարդ, ով առանց բարձրագոչ խոսքերի, առանց ավելորդ ցուցադրականության՝ իր խոսքն ասել է աշխատանքով, արարումով, հայրենի երկրում իրականացրած ներդրումներով ու […]

Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ.”Սպարտակը” պարտվեց/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Մոսկվայի ”Սպարտակը” հյուրընկալվեց ”Ռուբինին” եւ պարտվեց 1-2 հաշվով: Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքական հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով փոխարինվեց 87-րդ րոպեին,իսկ նրա խաղընկեր Արաս Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին: Հանդիպման 55-րդ րոպեին հիանալի հարվածով մոսկվացիներին առաջ մղեց Մովսիսյանը: Դա նրա 14-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Հետագայում ”Սպարտակը” բաց թողեց […]

Խանարհված եկեղեցում Տարոն Մարգարյանը մոմ է վառել

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո,  բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, ապա նաեւ սուրբ նշխարք ճաշակել: Այնուհետ, Տարոն Մարգարյանը մոտեցել է եկեղեցու բակում տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղաններին ու, եկեղեցու հոգեւոր […]

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Զատկի տոնի պատարագին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Յուրա Մովսիսյանը հիանալի հարվածով առաջ է մղում ”Սպարտակին”/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Մոսկվայի ”Սպարտակը” հյուրընկալվել է ”Ռուբինին”: Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքական հարձակվող Յուրա Մովսիսյանը,իսկ Արաս Օզբիլիսը պահեստայինների թվում է: Հանդիպման 56-րդ րոպեին հիանալի հարվածով մոսկվացիներին առաջ մղեց հենց Մովսիսյանը:

Սոնա Ռուբենյանը Յուրմալայում

Յուրմալայում կայանալիք “Նոր ալիք”  երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը: Այդ մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին. “Չեմ հավատում, անցա: Յուրմալա, գալիս եմ”: Եզրափակիչ փուլի մասնակիցները ընտրվել են ապրիլի 18-ին Մոսկվայում կայացած կիսաեզրափակիչ փուլում:  “Նոր ալիք 2014”-ը տեղի կունենա հուլիսի 22-27-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված