08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Աղոթենք միմյանց համար, խաղաղության համար. Արթուր Բաղդասարյան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին.

“Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է: Ի փառավորումն եւ ի նշանավորումն քրիստոնեության մեծագույն եւ նշանակալի տոնի, սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին:

Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը, որովհետեւ ինչպես Պողոս առաքյալն է ասում` Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է ձեր հավատքը:

Սուրբ Զատիկը ուրախության տոն է: Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում իր խղճի հետ միասին:

Աղոթենք միմյանց համար, խաղաղության համար:

Շնորհավոր թող լինի բոլորիս Սուրբ Զատիկը, ձեր տները ուրախությամբ, հոգիները լույսով լցնի, մեր Տերն իրապես կենդանի լինի յուրաքանչյուրիս հոգիներում: Թող այսօրվա առատաբուխ շնորհները ձեզ հետ լինեն: Աստված մեր ժողովրդին Փրկիչ եւ Պահապան:

“Քրիստոս հարյավ ի մեռելոց”. “Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ