05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հրանտ Վարդանյանի ձեռագիրը խորը հարգանքի է արժանի. Կարեն Կարապետյան

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը իր ցավակցություն է հայտնել “Գրանտ Հոլդինգի” նախագահ Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամ:

“Ցավով տեղեկացա  “Գրանդ Հոլդինգի” հիմնադիր Հրանտ Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Անձնապես ծանոթներ չլինելով՝ մշտապես մեծ հարգանք եմ տածել իր հանդեպ:

Մարդ, ով առանց բարձրագոչ խոսքերի, առանց ավելորդ ցուցադրականության՝ իր խոսքն ասել է աշխատանքով, արարումով, հայրենի երկրում իրականացրած ներդրումներով ու անաղմուկ բարեգործությամբ: Հրանտ Վարդանյանը մեր հանրային կյանքում եւ տնտեսության մեջ իր ուրույն ձեռագիրը թողեց:

Ձեռագիր, որը խորին հարգանքի է արժանի: Ցավակցում եմ հարգարժան Հրանտի ընտանիքին, իր զավակներին, որոնց հետ մտերիմներ չլինելով հանդերձ՝ համարում եմ իմ բարեկամները: Ամրություն ու կորով ձեզ:

Համոզված եղեք, որ Հրանտ Վարդանյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն ձեր, այլեւ բոլորիս համար”,-ասված է պատգամավորի ցավակցական ուղերձում:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ