06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Խանարհված եկեղեցում Տարոն Մարգարյանը մոմ է վառել

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո,  բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, ապա նաեւ սուրբ նշխարք ճաշակել: Այնուհետ, Տարոն Մարգարյանը մոտեցել է եկեղեցու բակում տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղաններին ու, եկեղեցու հոգեւոր հովվի Տերունական աղոթքից եւ օրհնության կարգից հետո, շնորհավորել է ներկաների Սուրբ Զատիկը:

Սուրբ Աստվածածին եկեղեցի այցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի եւ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ այցելել է նաեւ հին Ավանի Սուրբ Ծիրանավոր խոնարհված եկեղեցու հարակից տարածք: Չնայած որ եկեղեցին խոնարհված է համարվում, այդուամենայնիվ,  ավանդույթի համաձայն, եկեղեցական բոլոր տոներն այստեղ միշտ մեծ շուքով են նշվում:

Օրն առավել տոնական են դարձրել ազգագրական երգ ու պարի համույթները, որոնք իրենց կատարումներով ողջունել են ներկաներին: Խոնարհված այս եկեղեցում եւս քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոմեր է վառել:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ