16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Հարգարժան Անգելա Մերկել, ժամանակն է Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունները անվանել Ցեղասպանություն” /ֆոտո/

 „Հարգարժան կանցլեր, Անգելա Մերկել, ժամանակն է, որպեսզի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հանցագործություններն անվանեք իրավաբանական համապատասխան տերմինով` Ցեղասպանություն“, -նշված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված բողոք նամակում, որի տակ ստորագրել են գերմանացի գիտանական Թեսսա Հոֆմաննի ղեկավարած Ցեղասպանության ճանաչման հանձնախումբն ու հայկական, քրդական, հունական, ասորական մի քանի կազմակերպություններ:

 Ապրիլի 19-ին Բեռլինում Ցեղասպանություն ճանաչման հանձնախումբի նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով Բեռլինում թուրքական դեսպանատան դիմաց հավաքված ցուցարարները շարժվեցին դեպի Բունդեսթագ, ապա կանցլերի նստավայր, որտեղ հանձնեցին իրենց բողոք գրությունը:

   Գրության մեջ մասնավորապես նշված է, որ անհրաժեշտ է, որպեսզի գերմանական իշխանությունները վերանայեն իրենց քաղաքականությունը Հայոց ցեղասպանության եւ առհասարակ ավելի քան 3 մլն քրիստոնյաների ոչնչացման վերաբերյալ:

  Դարասկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հետ մեկտեղ բնաջնջվել են ավելի քան մեկ միլիոն հույներ ու 652.000 հազար արամե-ասորիներ: ժամանակն է, որպեսզի գերմանական ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանություններին փաստերն իրենց անունով կոչեն:

 

Տիգրան Պետրոսյան, Բեռլին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ