21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանին տրվել է կադրային քաղաքականության ազատություն /վիդեո/

Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը երկար ժամանակ քննարկվել է ու նախագահն այդ քննարկումն իրականացրել է ոչ միայն ՀՀԿ-ի ներկայացուցիչների, այլ այլ քաղաքական ուժերի, հանրության ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր լրագրողներին փոխանցեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՛՛Պարոն Աբրահամյանը, հաշվի առնելով նրա անցած ուղին ու կուսակցական ծանրակշիռ դերակատարումը, կարող է ու պետք է իրականացնի այն խնդիրների լուծումը, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առաջ՛՛,-ասաց նա:

Շարմազանովը շեշտեց, որ Կառավարությունը պետք է իրականացնի շարունակական բարեփոխումներ, չպետք է գնա նախկին Կառավարությանը քննադատելու ուղով, այլ պետք է նախկին Կառավարության ձեռքբերումները շարունակի:

Նա նաև հայտնեց, որ նոր վարչապետին քաղաքական մեծամասնությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տվել է  ազատություն, որպեսզի նա իրականացնի կադրային քաղաքականություն, բայց սա չի կարող լինել խնամի, ծանոթ, բարեկամ, քավոր-սանիկ սկզբունքով:

Հարցին, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի նշանակման մեջ դեր է ունեցել նրա ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հանդիպումը նախագահի հետ, Շարմազանովը բացասական պատասխան տվեց՝ ասելով. ՛՛Հովիկ Աբրահամյանի նշանակման մեջ դեր է ունեցել միան ու միայն ՀՀԿ-ն ու նրա նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ ՀՀԿ-ն շարունակում է ու շարունակելու է  իր որոշիչ դերակատարումը ՀՀ քաղաքական դաշտում՛՛:

    ՀՀԿ խոսնակը վստահեցրեց, որ այլ թեկնածուի անուն այս ընթացքում  հրապարակայնոերն չի քննարկվել: Իսկ ուրաբթ օրը վարչապետի թեկնածուի անունը չհայտրարվեց, որովհետև դեռ քննարկումները շարունակվում էին ու կար ժամանակ: Ի դեպ, նա նշեց, որ այս թեկնածությունը քննարկվել է ոչ միայն ՀՀԿ խորհրդի տարբեր անդամների, հանրության տարբեր ներկայացուցիչների, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի հետ:

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ամբողջական խոսքն այստեղ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ