21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուժեղ եմ մեր կուսակցությամբ և հավատում եմ մեր հաջողություններին. Հովիկ Աբրահամյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր կայացել են ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետ կուսակցության խորհրդի նիստերը:  ՀՀԿ խորհրդի նիստի օրակարգում եղել են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի հաստատման հարցը և այլ հարցեր:

Խորհրդի նիստում ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր վարչապետ Տիգրան Սարգսյանին, և նրա ելույթից հետո ելույթով է հանդես եկել Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքը՝ ստորև:

 ՛՛Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, վստահության, սատարման և այդ ջերմ խոսքերի համար: Շնորհակալ եմ հարազատ կուսակ­ցությանս այս ուժեղ և հիմնավոր աջակցության համար:  Շնորհակալ եմ նաև Տիգրան Սարգսյանին այն աշխատանքի համար, որն արվել է այս տարիների ընթացքում:

Պարո՛ն Նախագահ, 

Ամբողջու­թյամբ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում: Ես ինձ վստահ եմ զգում Ձեր սատարմամբ, ուժեղ եմ մեր կուսակցությամբ և հավատում եմ մեր հաջողություններին:

Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մի զգալի մասն այսօր ապրում է ոչ բարեկեցիկ: Առաջնահերթ խնդիրը Հայաստանի քաղաքացու` իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է: Սա է լինելու մեր բոլորի գերնպատակը: Եվ ձևավորվող կառավարությունն է, որ պետք է ստանձնի պատասխա­նատվությունը ժողովրդի կենսա­մակարդակը բարձրացնելու համար:

Ակնկալում եմ նաև կառուցողական աշխատանք Ազգային ժո­ղովում ներկա­յացված բոլոր քաղաքական ուժերի հետ:

Պարո՛ն Նախագահ,

Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ այս վստահության համար: Բոլոր իմ հաջողությունները եղել են Հանրապետական կուսակցության շնորհիվ, Ձեր սատարման շնորհիվ և այս անգամ ևս Հանրապետական կուսակցության առաջարկով ես առաջադրվում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնին: Դա անելու եմ գիտակցումով և մեծ նվիրումով:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ