15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը հաջորդ անգամ ավելի ջերմ կլինի. ԱԺ-ում անեկդոտ են պատմում

Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նորանշանակ նախագահ Գալուստ Սահակյանը նախ շնորհավորեց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու Կառավարությանը: Մյուս պատգամավորները ևս հորց ուղղելուց առաջ շնորհավորում էին նրանց: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախքան հարց տալը ժպտալով հայտարարեց. ՛՛Ես չեմ պատրաստվում ձեզ շնորհավորել, պատճառների մասին, կարծում եմ, այստեղ դեռ կխոսենք՛՛:

Ապա նա հարցրեց, որ օրենքի նախագիծ է ներկայացել, որով նախատեսվում է երթևեկության կանոների համար նախատեսվող տուգանքները նվազել, սակայն տեղեկացել է, որ Կառավարությունն արդեն ցանկանում է բացասական եզրակացություն տալ դրան: ՛՛

Փաշինյանը կոչ արեց կոնկրետ ժամկետներ ասել, թե ինչպես կլինի տուգանքերի նվազեցման հարցը, քանի որ սա հասարակական հնչեղություն ունեցող խնդիր է:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքելով Փաշինյանին՝ ասաց. ՛՛Մեր հայկական սովորույթն է` հյուրերին ջերմ են ընդունում՛՛:

Ապա Փաշինյանի հարցին պատասխանեց Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը. ՛՛Լսումների ընթացքում բարձայանեցինք այդ խնդիրը, տուգանքների միայն մեխանիկորեն իջեցնելը չի բերելու իր բուն նպատակին՛՛,-նկատեց նա:

Վերջինս տեղեկացրեց, որ այս հարցով ստեղծված հանձնաժողովը օպտիմալ թվեր կներկայացնի մոտ ժամանակներում:

Ինչ վերաբերում է Կառավարությանը չշնորհավորելուն, ապա Թովմասյանը շեշտեց. ՛՛Կար հայկական մի հիշատակ բոլորից, բացի Վալոդից՛՛,-ասաց Թովմասյանը`նշելով, որ իրենք չէին էլ սպասում շնորհավորանքների: ՛՛Քանի որ նոր Կառավարության նոր կազմը դեռևս չի ձևավորվել, ցանկանում եմ, որ նոր Կառավարությունում լինի Վալոդ անունով մարդ: Ի դեպ խոսում են, որ նա լինելու է Ձեր փոխարեն՛՛,-ի պատասխան նետեց Փաշինյանը: ՛՛Լուրերը Ձեզ ավելի քաջ հայտնի են, Դուք լրատվական դաշից եք, գիտեք՝ լուրերը ոնց են շրջանառվում՛՛,-պատասխանեց Թովմասյանը:

Փաշինյանը նաև խոստացավ՝ հաջորդ անգամ ավելի ջերմ կլինի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ