08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 30, 2014

“Ծրագիրը հաջողությամբ անցել է հաջորդ մակարդակի”

Ապրիլի 30-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Չուխաջյանի անվան N3 արվեստի դպրոցում կայացավ Շնողի և Ախթալայի համախմբերի համայնքների (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան)՝ ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունը:             Դրամաշնորհների հանձնման արարողությունը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից` Եվրամիության […]

Սուպերնախարար կդառնա՞

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, թե շտապում պատասխանելու այն հարցին, թե արդյոք առաջիկայում մեկ նախարարության մեջ կմիավորվեն հարկային, մաքսային կառույցները: ՛՛Մի քանի օր սպասեք, ամեն ինչ պարզ կլինի: Այս պահի դրությամբ ես տեղյակ չեմ, քննարկումները երբ կավարտվեն, հրամանագիր կլինի, որոշում կլինի, դուք կիմանաք՛՛,-ասաց նա:  Հարցին, թե […]

Շուտով պարզ կլինի

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը չի մեկնաբանում լուրերը, որ ինքը շուտով պաշտոնանկ է արվելու: Այսօր երբ Ազգային ժողովում լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է վերաբերում լուրերին, որ իրեն մարզպետ են նշանակելու, Հարությունյանը պատասխանեց. ՛՛Սպասեք՝ շուտով ամեն ինչ պարզ կլինի՛՛,-ասաց ու հեռացավ: Նշենք, որ արդեն 2-3 օրից վերջնական ձևավորված կլինի Կառավարության կազմը:

Ո՞ւմ շահն է. Մշակույթի նախարարն ինքն էլ հարց ունի

՛՛Գիտեք՝ աշխատում է, բոլոր հարցերը կամաց-կամաց կարգավորվում են, սակայն իհարկե, ժամանակ է պետք, որ վերջնական հասկանանք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորընտիր տնօրեն Անդրանիկ Արզումանյանի աշխատանքը: Դիտարկմանը, որ շատերը նշեցին, թե նրա ընտրությունները թափանցիկ չանցան, նախարարն […]

”Սպարտակի” ֆանատները 1 ժամ զրուցել են ակումբի ֆուտբոլիստների հետ/ֆոտո/

Մոսկվայի ”Սպարտակի” երկրպագուները ներկա են եղել ապրիլի 30-ին կայացած թիմի մարզմանը: Ակումբի վերջին արդյունքներից դժգոհ երկրպագուների եւ ֆուտբոլիստների միջեւ զրույցը տեւել է մոտ մեկ ժամ: Մարզվող ֆուտբոլիստների թվում էին Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը: Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրից հետո ”Սպարտակը” 44 միավորով 5-րդ հորիզոնականում է։

Աբրահամյանը համաձայն չէ, որ նախարարները Բաղրամյան 26-ի ՛՛կադրերն՛՛ են

”Կառավարությունը՝ մենք ՛՛Կուտակայինի՛՛ գործով հստակություն է մտցնելու ոչ թե խոսքով, այլ գործով՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներևի հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս վստահեցրեց՝ Կառավարությունը հստակ աշխատում է և քաղաքացիների բոլոր հարցերին ու մտահոգությունների սպառիչ պատասխաններ տրվելու են: ՛՛ Առաջին քայլը ես արել եմ, հանել ենք տույժերն ու տուգանքները, հիմա Կառավարությունը պետք է սահմանադրական դատարանի […]

ՀՀԿ կանանց այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Ապրիլի 21-ից 25-ը ` Կանանց Համաչինական Ֆեդերացիայի /ԿՀՖ/ հրավերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր գտնվում ՀՀԿ կանանց խորհրդի պատվիրակությունը՝ ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ՝ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, Երևանի ավագանի, ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ՝ Գայանե Անտոնյանը,, , […]

Քաղաքացիական նախաձեռնությունների դերը /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը ողջ ում է քաղաքացիական նախաձեռնությունների դերը Հայաստանում: Սկսած տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ակցիաներից ու արդեն “Դ!եմ եմ” շարժման համակարգված ու վճռական պայքարի ուղին գնահատելով Մարգարովը նկատեց.”Մենք տեսնում ենք, որ “Դ!եմ եմ” շարժումը հանդես եկավ, որպես  էլեմենտներից մեկը, որը միացրեց հասարակության որոշակի զանգվածը, բայց միացրեց մեկ ինչ-որ սպեցեֆիկ հարցի շուրջ…”: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի