08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 30, 2014

Նիկոլ Փաշինյանն էլ է մերը, Նաիրա Զոհրաբյանն էլ է մերը. Աշոտյան

՛՛Ողջունում եմ, որ քվեարկությանը մասնակցել են պատգամավորներ նաև ոչ իշխանական խմբակցություններից, ինչպես անհատներ, այնպես էլ քաղաքական ուժեր՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով երեկ ԱԺ նախագահի ընտրություններին ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի մասնակցության մասին: Աշոտյանի խոսքով՝ այն ճանապարհը, որը որպես այլընտրանքային կարող էր դիտվել ճիշտ չէ պետականաշինության գործընթացում: ՛՛Խոսնակի պաշտոնը, ԱԺ-ի դերակատարությունն […]

Լեւոն Պաչաջյանի գոլային փոխանցումն օգնել է ”Ասիրիսկային” ոչ ոքի խաղալ

Շվեդական առաջին դիվիզիոնի 4-րդ տուրում ”Ասիրիսկան” մրցակցի հարկի տակ ոչ ոքի` 1-1 է խաղացել ”Էնգելհոլմսի” հետ: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 26-րդ րոպեին նրա փոխանցումից հետո ”Ասիրիսկան” հավասարեցրել է հաշիվը: ”Ասիրիսկան” 5 միավորով ընթանում է 10-րդ տեղում:

Աջակցություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը

ՀՀ կառավարությունը որոշել է «Կագա Ագրո» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի մայիսի 10-ը: «Կագա Ագրոն» ՀՀ Կոտայքի մարզում կառուցվող 2 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել շուրջ 834 մլն դրամի չափով ներդրում, ինչի շնորհիվ կներմուծվեն հոլանդական սարքավորումներ, կստեղծվի մոտ 40 աշխատատեղ, […]

Քառյակը քննարկել է ԲՀԿ-ի երեկվա դիրքորոշումը

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակն այսօր հերթական դռնփակ նիստն է անցկացրել, որի ընթացքում քննարկել է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի, ՍԴ-ի որոշման և այս խնդիրներով արտահերթ նիստ անցկացնելու հարցերը: Այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց  ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ ծանոթացել են այս հարցով Կառավարության ներկայացրած նախագծին, և արձանագրել, որ իրենց […]

ԲՀԿ-ը բոյկոտում է իր իսկ խմբակցության պատգամավորին

Ազգային ժողովում երեկ բուռն քննարկումների առիթ դարձած ՛՛Ակցիզային հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր պիտի դրվեր քվեարկության: Նախքան այդ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ դեռ երեկ մտահոգություններ է հայտնել այս նախագծի հետ կապված և չի մասնակցելու այս քվեարկությանը: ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ իրենք ևս չեն մասնակցելու այս քվեարկությանը: […]

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո ասել է, որ իր կարծիքով` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին, գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ իրենք զգալի առաջընթաց են գրանցել, եւ բոլոր հիմքերը կա ենթադրելու, որ նշանակված ժամկետում պայմանագիրը կհաջողվի ստորագրել։ Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության նախագիծը կներկայացվի այս […]

ՀՔԾ-ը չունի ավտոմեքենաների հատկացման կարգ

Արդարադատության նախարարի ժամանակավավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր Կառավարությանը ներկայացրեց  նախագիծ, որով սահմանվում է Հատուկ քննչական ծառայության պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական ավտոմեքենաների և ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների հատկացման, շահագործման, սպասարկման պայմանների և դրանց սահմանաքանակների հաստատման գործընթացի կանոնակարգը: Նրա խոսքով՝ Հատուկ քննչական ծառայությունը մինչև օրս չունի ծառայության պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները, ինչպես […]

Արարատի մարզպետը պաշտոնանկ արվեց

Կառավարություն այսօրվա նիստում որոշում ընդունեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին պաշտոնանկ անել:  Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզպետ էր նշանակվել 2013 թվականի հոկտեմբերի 10-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Էդիկ Բարսեղյանին։ Ըստ մամուլի՝ նախկին մարզպետին Բնապահպանության նախարար են նշանակելու: 

“Մաշտոցի պողոտան վաղը ամբողջությամբ կարմիր կլինի”

Այսօր ’’Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոմկուսի կենտկոմի  առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը անդրադարձավ մայիսի 1-ի խորհրդին և խոսեց կումունիստների կողմից կազմակերպվելիք միջոցառումների մասին:  “1886թ.-ի մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում` Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, և ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Իսկ 1889 թ.-ին Փարիզում ինտերնացիոնալի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի