Չիստյակովն այլեւս ”Փյունիկում” չէ

”Փյունիկ” ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ թիմի մարզչական շտաբում տեղի է ունեցել փոփոխություն: Դարպասապահների մարզիչ Ալեքսեյ Չիստյակովի հետ խզվել է պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ: Ռուս մասնագետը երեւանյան ակումբում աշխատանքը սկսել էր 2013թ. փետրվարից: Նշենք, որ թիմի դարպասապահներն այժմ մարզվում են Հայկ Կիրակոսյանի գլխավորությամբ: