08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 30, 2014

՛՛Արյան կանչով՛՛ իշխանության գիրկը նետված ԲՀԿ-ը դավաճանեց քառյակին. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կրկին փորձություն դարձավ քաղաքական դաշտի և հատկապես ոչ իշխանական հատվածի համար։ Հերթական անգամ ՛՛արյան կանչով՛՛ իշխանության գիրկը նետվեցին իր տեղն ընդդիմադիր դաշտում ապահոված ԲՀԿ-ն և օրերս ընդդիմության մկրտությունն ստացած ՕԵԿ-ը: Ապշեցնող էր ԲՀԿ-ի պահվածքը. պարզվեց, որ ոչ վաղ անցյալում գործադիր իշխանության ղեկավար Տիգրան Սարգսյանի բմբուլները քամուն տվող ԲՀԿ-ի […]

ԲՀԿ-ից նեղացած Լևոն Զուրաբյանը դիմեց մյուս ՛՛ախպերությանը՛՛. Իրավունք

՛՛ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ՛՛քաշեց՛՛ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին։ Վերջինս շտապեց հայտարարել, որ իրենց ֆրակցիան չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը, մինչդեռ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը սիրով մասնակցեց։ Զուրաբյանի ագրեսիան դրսեւորվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի վրա, երբ քննարկվում էր ՛՛շքեղության հարկի՛՛ վերացման օրենքի նախագիծը։ Զուրաբյանական հիստերիային ի պատասխան՝ Մ. Մելքումյանը խոստացավ մի քանի տնտեսագիտական […]

Հայրապետյանի ու Ներսիկ Նազարյանի հարաբերությունները լարված են. Ժամանակ

՛՛Ժամանակի՛՛ տեղեկություններով՝ ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանը չի մասնակցել ՛՛Ֆլորենցիա՛՛ ռեստորանում երեկ կայացած ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու եւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր հարսանիքին։ Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանը Ներսիկ Նազարյանի որդու հարսանիքի քավորն է։  Որոշ տեղեկություններով՝ Ներսիկ Նազարյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները լարված են։ Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:   

ՀՀԿ-ական պատգամավորին նեղում են բիզնեսում, նա անգամ իր ընտանիքն է Հայաստանից տեղափոխել. Հայկական ժամանակ

Քաղաքական և բիզնես շրջանակներում խոսվում է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ՛՛Ջերմուկ գրուպ՛՛ ընկերության 50 տոկոսը։ Երբ Արսենյանին ՛՛Հայկական ժամանակը՛՛ հարցրել է՝ ճի՞շտ են այս տեղեկությունները, նա պատասխանել է. ՛՛չկա նման բան՛՛։ Այդուհանդերձ, նույն շրջանակները, ի դեպ՝ նաև ՛՛Ջերմուկ գրուպի՛՛ աշխատակիցները, […]

Տիգրան Սարգսյանը լքել է երկիրը. Հայկական ժամանակ

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ լքել է Հայաստանը։ Նա չէր մասնակցում նաև շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստերին, որտեղ որոշվում էր ԱԺ նախագահի թեկնածուն։ ՛՛Հայկական ժամանակի՛՛ հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատել է, որ Սարգսյանը հանրապետությունում չէ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Սարգսյանը մեկնել է Իսպանիա։ Շարունակությունը՝ թերթի […]

ՕԵԿ-ն ու Բիշարյանն Ալեքսանյա՞նի դեմ են պայքարում. Չորրորդ իշխանություն

՛՛Զարմանալի է, թե ինչպես է մեր աչքի առաջ փյունիկի պես վերածնվում ‘’Օրինաց երկիրը’’։ Արդեն լրիվ թունդ ընդդիմություն է: Ինչպես ‘’Գտնված երազը’’ մուլտֆիլմի հերոսն էր ասում՝ ինչ-որ բան այն չէ։ Մի կողմից՝ Արթուր Բաղդասարյանն է, որը 250 հազար դրամ աշխատավարձից նեղված կոնյակի գործարան է սարքում, հիմա էլ հեռուստաընկերություն է բացում, երեկ էլ պարզվեց, որ ՕԵԿ-ը նաեւ […]

”Ռեալը” ջախջախեց ”Բավարիային” եւ դուրս եկավ եզրափակիչ/վիդեո/

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի ”Ռեալը” իսկական սենսացիայի հեղինակ դարձավ`հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթելով Մյունխենի ”Բավարիային”: Թիմերի առաջին խաղը եւս ավարտվել էր ”Ռեալի” հաղթանակով` 1-0 հաշվով: Պատասխան խաղում երկուական գոլի հեղինակ դարձան Սերխիո Ռամոսը եւ Ռոնալդուն: Այսպիսով, ”Ռեալը” դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա ”Չելսի”-”Ատլետիկո” զույգի հաղթողի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի