՛՛Արյան կանչով՛՛ իշխանության գիրկը նետված ԲՀԿ-ը դավաճանեց քառյակին. Հրապարակ
՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կրկին փորձություն դարձավ քաղաքական դաշտի և հատկապես ոչ իշխանական հատվածի համար։ Հերթական անգամ ՛՛արյան կանչով՛՛ իշխանության գիրկը նետվեցին իր տեղն ընդդիմադիր դաշտում ապահոված ԲՀԿ-ն և օրերս ընդդիմության մկրտությունն ստացած ՕԵԿ-ը:
Ապշեցնող էր ԲՀԿ-ի պահվածքը. պարզվեց, որ ոչ վաղ անցյալում գործադիր իշխանության ղեկավար Տիգրան Սարգսյանի բմբուլները քամուն տվող ԲՀԿ-ի նախընտրած ԱԺ նախագահի թեկնածուն իշխանության թեկնածուն է։ Այլընտրանք հռչակված ԲՀԿ-ն ոչ միայն դավաճանեց դաշնակիցներ՝ հրաշալի քառյակի մաս կազմող կուսակցություններին և մասնակցեց խորհրդարանի խոսնակի ընտրությանը, այլև մոտ 30 հոգով միաձայն քվեարկեց ոչ թե Հրանտ Բագրատյանի, այլ Գալուստ Սահակյանի օգտին։ ԲՀԿ-ից խմբակցության պաշտոնական տեսակետ ներկայացվեց, թե իրենք այդքան էլ չեն կարևորում այդ ընտրությունը և ազատ են թողել դրանք, իսկ քառյակի հետ միասնական թեկնածու չառաջադրելու վերաբերյալ էլ նույն չհիմնավորված լոլոներն էին տարածում, թե քառյակում չեն քննարկել այդ հարցը։
Քառյակն ըստ ամենայնի ստեղծվել էր միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար, որովհետև վերջինի պաշտոնանկությունից հետո այն անգործության է մատնվել, և որևէ միասնական օրակարգ, անգամ ԱԺ նախագահի ընտրության անշառ հարցը չեն կարողանում ձևավորել՛՛։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: