09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ն ու Բիշարյանն Ալեքսանյա՞նի դեմ են պայքարում. Չորրորդ իշխանություն

՛՛Զարմանալի է, թե ինչպես է մեր աչքի առաջ փյունիկի պես վերածնվում ‘’Օրինաց երկիրը’’։ Արդեն լրիվ թունդ ընդդիմություն է: Ինչպես ‘’Գտնված երազը’’ մուլտֆիլմի հերոսն էր ասում՝ ինչ-որ բան այն չէ։ Մի կողմից՝ Արթուր Բաղդասարյանն է, որը 250 հազար դրամ աշխատավարձից նեղված կոնյակի գործարան է սարքում, հիմա էլ հեռուստաընկերություն է բացում, երեկ էլ պարզվեց, որ ՕԵԿ-ը նաեւ թերթ է հրատարակելու, ընդ որում՝ 10 հազար տպաքանակով, ինչը, իհարկե, ուրախացրել է մակուլատուրայի գործով զբաղվողներին։

Իսկ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, թե իրենց համար օրակարգային է լինելու սնկի պես աճող անարդարությունների դեմ պայքարը։ Վեց տարվա նիրհից հետո ՕԵԿ-ը հայտնաբերել է, որ օրեցօր աճող սուպերմարկետների պատճառով ամեն օր փոքր ու միջին խանութներ են փակվում։ Մենք ուղղակի հիշեցնենք, որ սուպերմարկետների մի մասը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է բացում, որի հետ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը քույր ու եղբայր հարաբերությունների մեջ է։ Հետեւաբար, եթե պայքարեն սուպերմարկետների դեմ, կստացվի, որ իրենց եղբոր դեմ են պայքարում՛՛,-գրում է ՛՛Չորրորդ իշխանությունը՛՛։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ