17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Մաշտոցի պողոտան վաղը ամբողջությամբ կարմիր կլինի”

Այսօր ’’Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոմկուսի կենտկոմի  առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը անդրադարձավ մայիսի 1-ի խորհրդին և խոսեց կումունիստների կողմից կազմակերպվելիք միջոցառումների մասին:

 “1886թ.-ի մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում` Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, և ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Իսկ 1889 թ.-ին Փարիզում ինտերնացիոնալի կոնգրեսը որոշեց միավորել միջազգային պրոլետարիատը և պայքարել իրավունքների համար` սկսել առաջին աշխատանքային օրը կրճատելուց: Կոնգրեսի որոշմամբ` սահմանվեց նաև մեկ միասնական օր, որ աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգը իշխանություններին ներկայացնի իր պահանջները”,-հիշեցրեց ընկեր Սարգսյանը:

Նա նշեց, որ սովետական ժամանակաշրջանում շքերթից հետո աշխատավորները գնում էին նշելու տոնը, այսպես ասած “մայովկա” էին անում:
Սարգսյանը նկատեց, որ Սովետական միության 70 տարիները համարվել են Հայաստանի ոսկե  դարը.” Մեծն Մյասնիկյանի խոսքերով արցունքի երկիրը` կդարձնենք վարդերի երկիր: Այդ պատճառով էլ ամեն տարի կոմունիստները թարմ վարդեր են դնում Ալեքսանդր Մյասնիկյանի շիրիմին”:

Սարգսյանը հատկապես անդրադարձավ այդ շրջանի գիտակրթական ծրագրերին, նշելով, որ Հայաստանը ամենաշատ ուսանողների քանակը ուներ ամբողջ Խորհրդային միությունում:

Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը ցավ հայտնեց, որ այսօրվա իշխանությունները այդպես էլ չկարողացան ընկալել այդ տոնի խորհուրդը. “Մայիսի մեկը չի գործում այնպես ինչպես նախկինում, քանի որ այն համարվում է կոմունիստների տոն: Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ մեր ղեկավարությունը իվերջո կհասկանա, որ տոնը բոլոր երկրների համար է և մյուս տարի իշխանությունները մայիսի  1-ը կնշեն պատշաճ կարգով”:

“Գնալով մեր համակիրների քանակը ավելանում  է և մեր շարքերը համալրվում են, դա կերևա վաղը և կարծում եմ Մաշտոցի պողոտան վաղը ամբողջությամբ կարմիր կլինի”, -ասաց Տաճատ Սարգսյանը նշելով , որ տոնական միջոցառումների շարքում կլինեն անվճար խաղեր, նույննիսկ սնունդ և համերգային համարներ:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ