21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ը բոյկոտում է իր իսկ խմբակցության պատգամավորին

Ազգային ժողովում երեկ բուռն քննարկումների առիթ դարձած ՛՛Ակցիզային հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր պիտի դրվեր քվեարկության: Նախքան այդ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ դեռ երեկ մտահոգություններ է հայտնել այս նախագծի հետ կապված և չի մասնակցելու այս քվեարկությանը: ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ իրենք ևս չեն մասնակցելու այս քվեարկությանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն առավոտյան քննարկել է և  որոշակի մտահգություններ ունեն նախագծի հետ կապված ու ըստ այդմ էլ ԲՀԿ-ը ևս չի մասնակցի քվեարկությանը:

 ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար  Ռուբեն Հակոբյանը ևս ասացին, որ իրենց խմբակցությունները չեն մասնակցելու քվեարկությանը:

Նախագծի հեղինակ Վարդան Այվազյանն էլ նշեց, որ երեկ էլ է ասել, որ պետական բյուջեի մուտքերը պակասել են, և այս փոփոխությունը գալիս է լուծելու այդ խնդիրը: Այվազյանի խոսքից հետո ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը քսան րոպե ընդմիջում վերցրեց: 

Նկատենք, որ նախագծի հեղինակներից է նաև ԲՀԿ խմբակցության պատգմավոր Միքայել Մելքումյանը: 

Ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվեարկության, և այն ընդունվեց 67 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ