“Ծրագիրը հաջողությամբ անցել է հաջորդ մակարդակի”
Ապրիլի 30-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Չուխաջյանի անվան N3 արվեստի դպրոցում կայացավ Շնողի և Ախթալայի համախմբերի համայնքների (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան)՝ ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունը:
Դրամաշնորհների հանձնման արարողությունը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
«Ծրագիրը հաջողությամբ անցել է հաջորդ մակարդակի, որը հստակ է և իրականանալի: Դրամաշնորհների միջոցով, որոնք ծրագրի շրջանակներում հանձնվել են շահառուներին, մի կողմից ապահովվում է կանանց տնտեսական կայունությունը, և որպես Տեղական Տնտեսական Զարգացման ծրագրի արդյունք, կնպաստեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մյուս կողմից խթանում են կանանց կարողությունների զարգացումը»,- նշեց ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Դրամաշհնորհները տրամադրվել են ՀՀ Լոռու մարզում կանանց միջոցով համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
Միջոցառման մասնակիցներն էին ծրագրի Տեղական Տնտեսական Զարգացման և ձեռներեցության դասընթացների բաղադրիչների շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին ֆինանսավորված նախագծերը և նախագծերի ընտրության չափորոշիչները, հանդիսավոր կերպով հաղթողներին հանձնվեցին դրամաշնորհները: Արդյունքները ներկայացրին ծրագրի ղեկավարները, տեղական թիմի ներկայացուցիչները, փորձագետները:
2013թ. մայիսից «Հայաստանիերիտասարդկանանցասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակականկազմակերպությանկողմիցԼոռումարզումիրականացվումէ «Կանանցսոցիալ–տնտեսականհզորացումՀայաստանում» ծրագիրը: Ծրագրիգործընկերներնեն` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: ԾրագիրըֆինանսավորվումէԵվրամիությանկողմից: Ծրագրիտևողությունը 3 տարիէ` 2013թ. մայիսիցմինչև 2016թ. ապրիլ: