17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Սուպերնախարար կդառնա՞

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, թե շտապում պատասխանելու այն հարցին, թե արդյոք առաջիկայում մեկ նախարարության մեջ կմիավորվեն հարկային, մաքսային կառույցները: ՛՛Մի քանի օր սպասեք, ամեն ինչ պարզ կլինի: Այս պահի դրությամբ ես տեղյակ չեմ, քննարկումները երբ կավարտվեն, հրամանագիր կլինի, որոշում կլինի, դուք կիմանաք՛՛,-ասաց նա:

 Հարցին, թե արդյոք կարող է աշխատել որպես սուպերնախարար, եթե լինի երկու կառույցի ղեկավար, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. ՛՛Դե պիտի փորձենք, որ լավ գործենք, մի քիչ սպասեք՛՛: Իսկ թե 100 օ՞ր է անհրաժեշտ դրա համար, պատասխանեց. ՛՛Մի քիչ ավելի՛՛:

Նախարարը նշեց, որ չի կարող մի քանի բառով նշել, թե առաջիկայում ինչ փոփոխություններ է անելու, սակայն խոստացավ՝ լուրջ բարեփոխումներ կլինեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ