04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եղբայրս ծեծելով ինձ՝ փորձեց դուրս շպրտել.մեղադրում է դատավորին /վիդեո/

Henaran.am-ին դիմած հերթական քաղաքացին ընտանեկան վեճի ու ժառանգության հետ կապված խնդիր ուներ: Աիդա Ամուրջանյանը լացակումած ներս մտավ: Բավականին ժամանակ էր հարկավոր հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվել նրա կյանքում ու ահազանգի պատճառները որքանով են հիմնավորված:

Հարազատ եղբոր ու քրոջ  միջև առաջացած վեճը ընդամենը 16քմ սենյակի սեփականության իրավունքի հետ է ասոցացվել: Աիդայի փոխանցմամբ ինքը մինև ծնողների մահը խնամել է նրանց, նվիրված ու սիրող քույր է եղել եղբոր համար: Խնամել է եղբոր միակ տղային….

Աիդան ամուսնանում է 32 տարեկան հասակում և քանի որ ամուսինը տուն չուներ ու նրա հարազատներն էլ ապրում էին Հայաստանից դուրս՝ ամուսնու հետ բնակություն է հաստատում այն սենյակում, ուր ապրում էր մինչ ամուսնանալը, այսինքն՝ հայրական տանը:

“Երկու տարբեր սեռի երեխաներ ունեմ, չեք պատկերացնի ոնց ենք քնում՝ մեկս ոտքերը ծալումա, որ մյուսը բացի, ու սենց հերթով: Ես իմ ապրած կյանքից այդպես էլ բան չհասկացա:Ուզում եմ իմ տունն ունենալ: Ուզում եմ հանգիստ քնել: Եղբայրս ամուսնուս ձեռքից 3 հազար դոլարտը վերցրեց ու պարտավորագիր տվեց, որ դրա դիմաց կզիջի գարաժը, բայց հիմա ուզում է մեզ դուրս հանի”, – պատմեց Աիդան:

Աիդան բազմաթիվ անգամ դատարան է դիմել: Նա ժառանգ է ճանաչվել, սակայն տունը աճուրդի հանելու նրա դիմումը մերժվել է: Աիդա Ամուրջանյանը մեղադրում է դատավոր Կատվալյանին:

“Եղբայրս  ծեծելով` ինձ փորձեց դուրս շպրտել հայաթից: Սաղ Մալաթիան իրան “թուրք” քեռի է ասում:  Իրա տղան փողա ուղարկում դատավորներին կաշառելու համար: Ինձ ասելա՝ քո 12 դատավորներին էլ, կներեե, հայհոյանքով էսինչ օրնեմ գցելու….”,-պատմեց Աիդան:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ