15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան ճիշտ կաներ, հետևելով Գերմանիայի օրինակին, ճանաչեր, դատապարտեր և ներողություն խնդրեր. Է. Նալբանդյան

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի դիմելով ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ ասաց. ՛՛Թուրքիայի վարչապետը ապրիլի 23-ին պաշտոնական ուղերձ է հղել, որին Երևանը պատասխանել է, որ դա Ցեղասպանության մերժման նոր ձև է: Բնականաբար, կիսում եմ այս կարծիքը, ցավալի է, որ 99-րդ տարելիցին նման բան է տեղի ունենում, բայց տեսեք, որ այդ պատասխանից հետո նա շարունակում է խոսել, հիացած լինել իր իսկ ուղերձով, ավելին՝ երեկ արել է հերթական հայտարարությունը, թե քանի որ Թուրքիայում ապրել են հայեր, դա վկայությունն է, որ Ցեղասպանություն չի եղել՛՛:

Պողոսյանը հետաքրքրվեց՝ այս հայտարարությանը արձագանք չի լինելու: ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն էլ պատասխանեց, որ այսօր մեծ թվով հրեաներ են ապրում Գերմանիայում, բայց չի կարծում, որ որևէ մեկը կհանդգնի հարցականի տակ դնել Հոլոքոստը: ՛՛Թուրքիան ճիշտ կաներ, հետևելով Գերմանիայի օրինակին՝ ճանաչեր, դատապարտեր և ներողություն խնդրեր: 1915 թվականին Թալեաթը Գերմանիայի գլխավոր հյուպատոսին ասում էր՝ Հայկական հարց չկա, որովհետև այլևս հայ չկա: 99 տարի անց հայ ժողովուրդը միջազգային հանրության հետ պայքարում է, որ մարդկության դեմ նոր հանցագործություններ չկրկնվեն և սպասում է Թուրքիայից քաղաքակիրթ քայլերի՛՛:

 Պողոսյանը նաև նշեց, որ մի քանի օրից Ադրբեջանը ԵԽ նախագահությունն է ստանձնելու, իսկ վերջին մի քանի օրերին տեսնում ենք, թե ինչպիսին է այնտեղ մարդու իրավունքների վիճակը, և հարցրեց, թե քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ են ձերբակալված, մեղադրված կամ ծեծված:

 Նալբանդյանն արձագանքեց, որ դրա մասին բարձրաձայնել են հենց ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաները: ՛՛Գիտեք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը երկու հայտարարություն է արել հիմնարար ազատությունների, հատկապես՝ խոսքի ազատության և ընդհանրապես Մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանում իրավիճակի վատթարացման վերաբերյալ, իսկ մենք լավ գիտենք, թե հայատյացությունը, խտրականությունը դարձել են սովորական երևույթ Ադրբեջանում: Ես կարծում եմ՝ ոչ միայն ԵԽ-ում նախագահությունը, այլև այդ կազմակերպությունում անդամակցությունը պատիվ չի բերում այդ կարևոր կառույցին՛՛,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ