ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում (տեսանելիությունը մոտ 500 մ), Թալին-Մարալիկ, Վեդի-Երասխավան-Տիգրանաշեն (տեսանելիությունը` 100 մ) և Գորիս-Բերձոր (ԼՂՀ, տեսանելիությունը` 100 մ) ավտոճանապարհներին առկա է մառախուղ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ. […]