06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 28, 2014

Ժաննա Ֆրիսկեն իր հիվանդության մասին իմացել է հղիության ընթացքում

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով, ինչպես օրերս պարզվեց, գլխուղեղի ուռուցք ունի, իր հիվանդության մասին իմացել է հղիության ընթացքում, սակայն հրաժարվել է քիմիաթերապիայից, որպեսզի կարողանա առողջ երեխա ունենալ: Ուռուցքը այն ժամանակ կարելի կլիներ հեռացնել, սակայն Ժաննան հրաժարվել է վիրահատությունից, որպեսզի երեխան չվնասվի: Ժաննան ոչ միայն երկրպագուներից է թաքցրել իր հիվանդության փաստը, այլեւ ծնողներից ու մտերիմներից:

Վախն առաջին գծում հաղթահարված է. շնորհավորանք սահմանային առաջին գծից /վիդեո/

Մարտակերտի զորամասերերից մեկում ծառայող գնդացորդ Հրայր Համբարյանը արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության “Գարեգին Նժդեհ” մեդալի: Հրայրը մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) հատվածում դիվերսիոն գործողություններին: Հրայրի խոսքով՝ վախ միշտ էլ կա, սակայն հաղթահարել են ամեն ինչ եւ իրեն սպասողներին համբերություն է մաղթում: Շնորհավորանքը՝ տեսանյութում:

Բանակի օրը՝ զինվորի հետ

Հունվարի 28-ին՝ Բանակի օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնը տոնական միջոցառումներ էր կազմակերպել Վանաձորում տեղակայված զորամասերից մեկում։ Զինվորական շքերթ, զինվորների շախմատային մրցամարտ գրոսմայստերների հետ, ազգային խաղերի մրցումներ, համերգային ծրագիր, պարգևատրումներ. այս և այլ միջոցառումներով վանաձորցի երիտասարդները զինծառայողների օրը դարձրին տոնական։ Կրտսեր սերժանտ Հովհաննես Գուսիկյանը ծնունդով Մեծ Պառնիից է, բանակ է զորակոչվել Հայկական պետական մանկավարժական […]

”Վազգենն ասաց ու արեց” /վիդեո/

Պաշտպանության նախկին փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր ասուլիսում խոսեց հայկական բանակի, ձեռքբերումների ու թերությունների մասին: Նա պատմեց, թե ինչ ճանապարհ է անցել հայոց բանակը: Բոլոր մանրամասները` տեսանյութում:

Տղամարդը մեղադրվում է խորթ դստեր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

Բեեր-Շեւի դատարանը 52-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել 10-ամյա խորթ դստեր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:  Ինչպես քննությունը պարզել է, նա աղջկան չի բռնաբարել, սակայն պարբերաբար սեռական ոտնձգություններ է կատարվել երեխայի նկատմամբ: Ընդ որում, երեխայի մայրը, ում հետ 10 տարի ապրել է տղամարդը, տեղյակ չի եղել այդ մասին:

Հայոց բանակը արդարացրել է մեր ժողովրդի պաշտպանի իր կոչումը թե’ մարտի դաշտում, թե’ այս լարված խաղաղության պայմաններում

Սրտանց և ջերմորեն շնորհավորում են Հայոց բանակի մարտիկներին, սպաներին, ողջ հրամանատարական կազմին,  Գլխավոր գերագույն հրամանատարի` Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանի գլխավորությամբ` մեր բանակի ստեղծման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:       Հայոց բանակը մեր գլխավոր հույսն ու ապավենն է եղել պատմական և տարածաշրջանային բարդ իրադրության պայմաններում և իր ստեղծումից ի վեր գերազանցորեն արդարացրել է մեր ժողովրդի […]

Քաղաքական ուժերն ու ”Դեմ եմ” շարժումը հավաք-երթ են անելու

”Դեմ եմ” նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գորգիսյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց պայարն ավարտված չէ: ”Ոչ թե օրենքն են կասեցրել, այլ 2 կետ, որոնք ասում են, որ գործատուները օրենքով դեռ պարտավոր են փոխանցել գումարներ, քաղաքացին դեռ պարտավոր է ընտրել ֆոնդ, բայց եթե չընտրի, իր փոխարեն ավտոմատ չի ընտրվելու ֆոնդ, եթե գործատուն չփոխանցի, տույժ չի […]

Հարբած ֆուտբոլիստը չի կարողանում քայլել

Ռումինիայի  ազգային հավաքականի եւ Լոնդոնի ՛՛Տոտենհեմի՛՛ պաշտպան Վլադ Կիրիկեշը եղել է իր հայրենիքում, որտեղ շատ լավ հանգստացել է: Լոնդոնցիները հանգստյան օրերին թույլ են տվել ֆուտբոլիստին մեկնել հայրենիքին: Ռումինական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ ֆուտբոլիստը սպիրտային խմիչք է օգտագործել, որից հետո չի կարողացել քայլել: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի