28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական ուժերն ու ”Դեմ եմ” շարժումը հավաք-երթ են անելու

”Դեմ եմ” նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գորգիսյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց պայարն ավարտված չէ:

”Ոչ թե օրենքն են կասեցրել, այլ 2 կետ, որոնք ասում են, որ գործատուները օրենքով դեռ պարտավոր են փոխանցել գումարներ, քաղաքացին դեռ պարտավոր է ընտրել ֆոնդ, բայց եթե չընտրի, իր փոխարեն ավտոմատ չի ընտրվելու ֆոնդ, եթե գործատուն չփոխանցի, տույժ չի լինելու նրան: Այսինքն` դրանով իսկ հնարավորություն են տալիս ոչ մի բան չանել ու չմասնակցել ծրագրին, եթե քաղաքացին չի ցանկանում: Բնականաբար, մեր շարժման նկատակը դա չէր, այլ օրենքի հակասահմանադրական ճանաչելը”,-ասաց նա:

Գորգիսյանը վստահեցրեց, որ մինչև դատավճռի կայացումը իրենք շարունակելու են պայքարը, սակայն դեռևս կոնկրետ քայլերը չեն որոշել: 

”Քայլերը դեռ քննարկման փուլում են, ավտոերթեր, հավաք-երթեր ու նմանատիպ բաներ կլինեն, բայց կոնկրետ օրն ու միջոցառումը դեռևս չեմ կարող ասել”:

Հարցին, թե քաղաքական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ խորհրդարանական 4 խմբակցությունները համագործակցում են իրենց հետ հենց ՍԴ-ի հետ կապված: ”Մեր խնդրանքով իրենք են դիմել ՍԴ, համատեղ ցույց-երթ կկազմակերպենք ու համատեղ հայտարարություն կարվի շուտով”:

”Դեմ եմ”-ի անդամը շեշտեց, որ ՍԴ-ից ակնկալում են, որ հաջորդ որոշումը կլինի օրինաչափ ու կհամապատասխանի իրենց բերած փաստարկներին:

Նշենք, որ ՍԴ-ը որոշել է մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի երրորդ մասի գործողությունները, դրանք կասեցվում են մինչև դատաքննության ավարտը: Դատաքննությունը տեղի կունենա մարտի 28-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ