06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 28, 2014

Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պետական բարձր պարգևների

Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ս. թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները […]

Արցախի ռազմական ուսումնարանը լինելու է ամենաժամանակակիցը ԱՊՀ-ում /ֆոտո, վիդեո/

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: ՈՒսումնարանի ապագա սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին՝ արժանիորեն համարվելով ամենաժամանակակիցը ԱՊՀ տարածքում: […]

Հայոց բանակը կարողացավ հաղթանակով ավարտել իրեն պարտադրված պատերազմը. Ա. Բաղդասարյան

Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ”Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ուղերձում ասվում է. ”Սիրելի հարենակիցներ, Հայոց Ազգային բանակի տոնի առթիվ նախևառաջ ջերմորեն շնորհավորում եմ բանակի սպայական կազմին ու զինվորներին, դժվարին ու պատվաբեր ծառայության իրականացման ընթացքում մաղթում եմ առողջություն, կամք ու վճռականություն` բանակում բարեփոխումների իրականացման և Հայաստանի պաշտպանունակության […]

”Արաբոյի Մանվելի համար անձամբ դիմել եմ Ռոբերտ Քոչարյանին” /վիդեո/

1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորված է, ասաց, որ իրենք միանում են նրան ազատ արձակելու կոչին: Պետրոսյանը նշեց, որ  Վոլոդյա Ավետիսյանը մարտի դաշտում քաջագործություններ է արել, սակայն […]

Հիմա չի հանդուրժվելու /վիդեո/

Բանակի  22-րդ տարեդարձի միջոցառումները սկսեցին Եռաբլուրից: Այստեղ էր իշխանական ողջ էլիտան: Պաշտոնյաներից ոչ մեկը չմոտեցավ քաղաքացիներին, բացի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից:  “Տնավարի զրույց ենք ուզում, մեզ երբ կընդունենք”,-հարցնում էին ոստիկանապետին: Վերջինս էլ օգնականներին էր ասում պայմանավորվեն, որպեսզի հանդիպի: Օրվա առիթով ոստիկանապետը միայն խաղաղություն մաղթեց, իսկ այն հարցին, թե պատժելու է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի […]

Մեկ ամսում 100 հոգի թռչնագրիպով է վարակվել

2014-ի հունվարի ընթացքում Չինաստանում մարդկանց`  թռչնագրիպով վարակվելու 102 դեպք է գրանցվել, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Նրանցից 22-ը մահացել են: Չինաստանում թռչնագրիպի ալիքը բարձրացել է նախորդ տարվա փետրվարից, այդ ընթացքում 46 հոգի մահացել է այս վիրուսից:

Ամենադուխով բանակն աշխարհում

”Մեր բանակը բազմիցս ապացուցել է, որ ամենադուխով բանակն է աշխարհում.Հայոց բանակը դա այն եզակի բանակներից մեկն է, որտեղ, ըստ իս, ավելորդ է արիության դասեր անցկացնել, արիությունը մեր զինվորների և հրամանատարների արյան մեջ է նստած: Բանակ, որը կայացավ պատերազմի տարիներին, բանակ որը մկրտություն ստացավ արյունալի ճակատամարտներում, բանակ, որին մերթընդմերթ օրինակ են բերում իրենց զինվորներին, այնպիսի զարգացած […]

Գեներալ Մանվելը առավոտից քֆուր չի տվել /վիդեո/

Երկրապահ կամավորականների միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը Եռաբլուր այցելեր էր ընտանիքի անդամների հետ: “ 25 տարի է էս վիճակը, դուք եք նոր իմանում, սահմանապահ ենք, մարտական դիրքեր ենք պահում, բո ոնց պիտի լինի: Խաղաղություն կնքված չի, գյուղացին չի կարում սահմանի վրա իր հողը մշակի, հայ ժողովրդի ճակատագիրն է սա: Մի բան եմ ուզում, […]

”Հաղթանակի՛ բանակ է Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի, Արմեն Հովհաննիսյանի”

”Հաղթանակի՛ բանակ է Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի, Արմեն Հովհաննիսյանի՝ Հայաստանի Հանրապետության բանակը:  Բանակի հաղթանակը բյուրեղանում է թիկունքի՛ հաղթանակով: Չի կարող բանակը մնալ հաղթանակած՝ պարտված թիկունքով:  Հայաստանի բանակը հաղթած է, Քաղաքացին դեռ պիտի կերտի իր Հաղթանակը: Սա է բանակի մարտունակության երաշխիքը:  Եւ ուրեմն՝ Հաղթանակ կամ ոչինչ, Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ: Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ”,-Facebook-յան իր էջում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի