19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հիմա չի հանդուրժվելու /վիդեո/

Բանակի  22-րդ տարեդարձի միջոցառումները սկսեցին Եռաբլուրից: Այստեղ էր իշխանական ողջ էլիտան: Պաշտոնյաներից ոչ մեկը չմոտեցավ քաղաքացիներին, բացի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից:

 “Տնավարի զրույց ենք ուզում, մեզ երբ կընդունենք”,-հարցնում էին ոստիկանապետին: Վերջինս էլ օգնականներին էր ասում պայմանավորվեն, որպեսզի հանդիպի:

Օրվա առիթով ոստիկանապետը միայն խաղաղություն մաղթեց, իսկ այն հարցին, թե պատժելու է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` նկատեց. “Մենք ոչ մեկին չենք պատժում, պատժում են օրենքները: Այն ինչ հանդուժվել է 2012-2013թթ, չի հանդուրժվելու հիմա”:

Ինչ վերաբերում է ոստիկանությունում սպասվող կադրային փոփոխություններին, ապա ոստիկանապետն ասաց, ”Ոստիկանությունում անընդհատ լինելու են կադրային փոփոխություններ: Դա բազմահազարանոց բանակ է, օրգանիզմ, որտեղ անընդհատ պրոցեսներ են ընթանում: Դա դիտեք բարեփոխումների ենթատեքստում, իսկ նման երևույթները՝ կադրային փոփոխությունները, որոնք իրենց մեջ զանցանք կամ հանցանք կպարունակեն,  ապա այդ մարդկանց դեմ քրեական գործեր կհարուցվեն, նյութեր կնախապատրաստվեն, կազատվեն աշխատանքից”:


Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ